Սերգեյ Մարաբյանը և Մնացական Հարությունյանը՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 15-ի,  նոր հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ դատական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 144-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի մարտի 2-ի ԱԽ-4-Ե-4 և ԱԽ-4-Ե-5 որոշումներով ներկայացված եզրակացությունները` որոշում եմ․

1. Սերգեյ Մարաբյանին նշանակել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները:

2. Մնացական Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 9-ի «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-270-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի՝ քրեական մասնագիտացման բաժնի 3-րդ և 4-րդ կետերը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել