Արգելվում է գովազդել այն կերը և կերային հավելումները, որոնք չունեն դրա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգությունը հիմնավորող փաստաթղթեր:
Արգելվում է կերի բուժիչ հատկությունների, ինչպես նաև հատուկ սնուցման նպատակի համար նախատեսված կերի գովազդը` առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցման: Համաձայնեցման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Արգելվում է կերի և կերային հավելումների ապրանքային նշանների կամ ֆիրմային անվանումների գովազդը, եթե այդ ապրանքային նշաններով կամ ֆիրմային անվանումներով թողարկվում են սննդամթերքի այնպիսի տեսակներ, որոնց նկատմամբ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվել են որոշակի սահմանափակումներ:
Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: