ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի N 472-Ն որոշման համաձայն սահմանվել է ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՀԱՍՈՒՅԹԻ ՄԵԾՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՌՈՅԱԼԹԻԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ԿԱՐԳԸ, համաձայն որի՝
Հիմք ընդունելով «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մարտի 27-ի ՀՕ-78 օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հարկային ստուգման արդյունքում հարկային մարմինների կողմից վերահաշվարկված հասույթի մեծությանը համապատասխան հաշվարկված ռոյալթիի վճարման ժամանակացույցի կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Սույն որոշումը տորագրվել է ՀՀ վարչապետի կողմից 2017 թվականի մայիսի 11-ին։
ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի N 472-Ն որոշման ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՀԱՍՈՒՅԹԻ ՄԵԾՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՌՈՅԱԼԹԻԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ կարգի վերաբերյալ հավելվածի համաձայն՝
1. Սահմանել, որ հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների արդյունքում «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 18-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության համաձայն վերահաշվարկված ռոյալթիների վճարման նպատակով հարկային մարմնի ղեկավարի և ռոյալթի վճարողի միջև համաձայնեցված ժամանակացույցը ռոյալթի վճարողի ընտրությամբ կարող է լինել հաստատուն կամ ճկուն ժամկետով:
2. Սույն կարգի համաձայն ռոյալթիների վճարման ժամանակացույց կարող է կնքվել`
1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն ուժի մեջ մտած ստուգման ակտերով վերահաշվարկված ռոյալթիների վճարման համար` սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթվից 90 օրը չգերազանցող ժամկետում.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կազմված ստուգման ակտերով վերահաշվարկված ռոյալթիների վճարման համար` համապատասխան ստուգման ակտն ուժի մեջ մտնելու պահից 45 օրը չգերազանցող ժամկետում:
3. Օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած տարբեր ստուգման ակտերով վերահաշվարկված ռոյալթիների վճարման համար կարող են հաջորդաբար սահմանվել ինչպես հաստատուն, այնպես էլ ճկուն ժամկետով ժամանակացույցեր:
4. Յուրաքանչյուր հաստատուն ժամկետով ժամանակացույցով որոշված ռոյալթիների եռամսյակային վճարումների մեծությունը կախված չէ մինչև տվյալ ժամանակացույցը հաստատելու պահը ռոյալթի վճարողի և հարկային մարմնի միջև համաձայնեցված այլ ժամանակացույցերով սահմանված` սույն որոշման համաձայն վճարման ենթակա ռոյալթիների մեծությունից:
5. Յուրաքանչյուր ճկուն ժամկետով ժամանակացույցով որոշված` ռոյալթիների վճարումների եռամսյակային գումարը նվազեցվում է մինչև տվյալ ժամանակացույցի հաստատման պահը` ռոյալթի վճարողի և հարկային մարմնի կողմից համաձայնեցված և հաստատված բոլոր նախորդող ժամանակացույցերով տվյալ եռամսյակի համար վճարման ենթակա ռոյալթիների գումարների չափով և վճարման ենթակա է դառնում նշված նվազեցումների դրական տարբերությունը:
6. Հաստատուն ժամկետով ժամանակացույցի դեպքում մարման ժամկետ է սահմանվում 4-րդ եռամսյակը` բացառությամբ սույն կետով սահմանված դեպքի: Մարման ժամանակացույցով վճարման ենթակա ռոյալթիի վճարումները պետք է կատարվեն եռամսյակային հավասար մասերով` բացառությամբ սույն կետով սահմանված դեպքի:
7. Հաստատուն ժամկետով ժամանակացույցի դեպքում, անկախ սույն կետով սահմանված ժամկետից և վճարումների չափից, սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա` օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության համաձայն վերահաշվարկված ռոյալթիների գումարների վճարման ժամկետը ռոյալթի վճարողի և հարկային մարմնի ղեկավարի համաձայնությամբ կարող է սահմանվել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, որի ընթացքում ռոյալթիի վճարումները պետք է կատարվեն մարման ժամանակացույցով սահմանված չափով և ժամկետներում:
8. Ճկուն ժամկետով ժամանակացույցի դեպքում յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով վճարման ենթակա գումարը պետք է լինի ռոյալթի վճարողի` տվյալ եռամսյակի գործունեության արդյունքում սույն կարգի 8-րդ կետով սահմանված` հավելյալ եկամտի 25 տոկոսը` հաշվի առնելով սույն կարգի 5-րդ կետով սահմանված նվազեցումները:
9. Սույն որոշման իմաստով` ռոյալթի վճարողի հավելյալ եկամուտը տվյալ եռամսյակի ընթացքում ռոյալթի վճարողի իրացրած խտանյութերի դիմաց ստացված հավելյալ եկամուտների հանրագումարն է, որը հաշվի չի առնում խտանյութերի վաճառքի առնչությամբ ռոյալթի վճարողի և խտանյութի գնորդի միջև պայմանագրի համաձայն կատարվող վերջնահաշվարկների արդյունքները:
10. Խտանյութի իրացումից հավելյալ եկամուտը` տվյալ խտանյութում պարունակվող մետաղների նախնական պարունակությունների (իրացման ամսաթվի դրությամբ որոշված) և նույն մետաղների համար` 2016 թվականի նկատմամբ տվյալ եռամսյակի միջազգային միջին գների հավելաճի արտադրյալն է:
11. Ճկուն ժամկետով ժամանակացույցով վճարումների դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար ռոյալթիի վճարմանն ուղղվող գումարի մեծությունը որոշվում է համապատասխան օրացուցային եռամսյակին հաջորդող 20 օրացուցային օրվա ընթացքում ռոյալթի վճարողի կողմից կազմված` յուրաքանչյուր եռամսյակի համար վճարման ենթակա ռոյալթիի գումարի հաշվարկով (այսուհետ` հաշվարկ): Հաշվարկ ներկայացվում է նաև այն եռամսյակների համար, որոնց դեպքում վճարման ենթակա ռոյալթի չի առաջանում:
12. Սույն որոշման համաձայն վճարման ենթակա ռոյալթիի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվում մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսի 20-ը ներառյալ:
Սույն նյութը հրապարակվել է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է կոնսորցիումի անդամների՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից ՝ Աջակցություն ՓՄՁ զարգացմանը ծրագրի ֆինանսավորմամբ:
Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպականմիության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում էԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրըհանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:
Կարող եք կարդալ նաև՝
Այսօրվանից ուժի մեջ մտավ ՀՀ կառավարության նոր որոշումը
Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում մաքսային միության օրենսդրության խախտումների համար
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել մաքսային հսկողություն իրականացնելու համար
Ի՞նչ է շահութահարկը և ովքեր են այն վճարողները
Որոնք են ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները
ԵՏՄ անդամ պետություններից ապրանք ներմուծելու դեպքում պետք է իմանալ հետևյալի մասին
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ հարկային հաշվարկի ներկայացման վերաբերյալ
Հարկային հաշվարկը և դրա կազմումը
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ համատեղ գործունեության հարկային պարտավորությունների մասին
Հարկային պարտավորության կատարումը կազմակերպության վերակազմակերպման դեպքում
Հարկային պարտավորության կատարումը անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու դեպքում
Հարկային պարտավորության կատարումը կազմակերպության լուծարման դեպքում
Ե՞րբ են դադարում հարկային պարտավորությունները
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ ապրանքի մատակարարման պահի մասին
Ո՞րը վայրն է համարվում պրանքի մատակարարման վայր
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ հողամասի կառուցապատման իրավունքի մասին
Ի՞նչ կարգով պետք է գրանցվեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները
Ի՞նչ արտոնություններ են սահմանված ակցիզային հարկ վճարողների համար
ԵՏՄ Մաքսային օրենսգրքով սահմանված են մաքսային արտոնություններ
Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի ներմուծողը ակցիզային դրոշմանիշներ ստանալու համար
Ի՞նչ պահանջներ են ներկայացվում մաքսային պահեստներին
Ի՞նչ կարգով պետք է գրանցվեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները
Ի՞նչ է հետբացթողումային հսկողությունը
Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ մայրության նպաստի մասին
Ի՞նչ ծախսեր է ներառում մաքսային արժեքը
Ստուգումների նպատակը և անցկացման կարգը
Ի՞նչ է ժամանակավոր արտահանումը
Ովքե՞ր կարող են զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով
Որո՞նք են աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի մասին
Ի՞նչ ժամկետներում են իրականացվում ստուգումները
Որքա՞ն հարկ են վճարում ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվողները
Որքա՞ն է կազմում Երևանի համայնքում ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության տուրքը
Գործատուները կարող են վճարել մինչև 600.000 դրամի չափով
Որքա՞ն է կազմում դրոշմանիշային վճարների չափը
Ուժի մեջ են մտել նոր փոփոխություններ
Հարկային արտոնություններից օգտվելու համար անհրաժեշտ քայլերը
Ի՞նչ ժամկետներում և ինչպե՞ս է վճարվում շրջանառության հարկը
Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ԱԱՀ-ի գումարը պակաս ցույց տալը
Որքա՞ն է կազմում 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար տուրքի գումարը
Որքա՞ն է կազմում նոր շենքերի, շինությունների շինարարության թույլտվության տեղական տուրքը
Ինչպե՞ս է որոշվում պարտավորությունը կատարելու վայրը
ԴԱՀԿ ծառայութան մասին օրենքում 2017թ. մարտի 1-ից ուժի մեջ է մտնում կարևոր փոփոխություն
Ավելացված արժեքի հարկի վերադարձի (Tax Free) գործընթացը
Ե՞րբ կսկսվի աշխատանքային գրքույկների թվայնացումը
Որոնք են «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավախախտումները
Ի՞նչ իրավունքներ ունի հարկային ստուգում իրականացնող պաշտոնատար անձը
Ի՞նչ իրավական ակտեր է հարկային օրենսդրությունն իր մեջ ընդգրկում
Փոփոխություններ քաղաքացիական օրենսգրքում
Ուշադրություն․սահմանվել են աշխատանքային գրքույկները հանձնելու հստակ ժամկետներ
Ի՞նչ պետք է իմանալ բանկային գրքույկի մասին
Ուժի մեջ են մտել ֆինանսական բուրգի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները
Ուժի մեջ է մտել նոր փոփոխություն
Ընդերքի պահպանության պահանջները խախտելը կառաջացնի պատասխանատվություն
Սպառողների մատակարարման պայմանագրերը և պատասխանատվությունը պարտավորությունների խախտման համար
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ շինարարության թույլտվության վերաբերյալ
Առանց նույնականացման քարտի կամ անձնագրի աշխատանքի ընդունելը
Ինչպե՞ս ճիշտ կնքել փոխառության պայմանագիրը
ՀՀ տարածքում գործող ընդհանուր իրավասության դատարանները, դատավորների թվակազմը և նստավայրերը
Այսօրվանից ուժի մեջ մտան մի շարք փոփոխություններ
Որո՞նք են արտաժամյա աշխատանքը թույլատրելու բացառիկ դեպքերը
Նախատեսվում են փոփոխություններ 2017 թվականի հունվարի 1-ից
Մի շարք գործունեության տեսակներ ազատվել են հարկեր վճարելուց
Կարող եք դիտել նաև՝
Արդյո՞ք տեղյակ եք 2017 թվականի հունվարի 1-ից գործող հարկային արտոնությունների մասին
Ուժի մեջ է մտել ֆինանսական բուրգերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները
Ունե՞ք ընտանեկան բիզնես, ապա պետք է իմանաք հետևյալի մասին