«Հարսնաքար-2»-ի գործով դատավճիռը մեկ ժամից

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ այսօր վերջին խոսքով հանդես եկավ «Հարսնաքար-2»-ի գործով ամբաստանյալ, ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանը, ով մեղադրվում է ապօրինի ձեռք բերված ռազմամթերքը «Հարսնաքար» ռեստորանային համալիր փոխադրելու մեջ:
Նա ևս մեկ անգամ զղջաց ապօրինի ձեռք բերված զինամթերքը սահմանված կարգով չհանձնելու համար: Իսկ պաշտպանն իր խոսքում հայտնեց, որ պաշտպանյալն արդեն մի քանի ամիս կրել է պատիժը և զրկված է եղել սիրած աշխատանքով զբաղվելուց:
Դատավոր Արմեն Վարդապետյանը հեռացավ խորհրդակցական սենյակ դատավճիռ կայացնելու:
Հիշեցնենք, որ ամբաստանյալի պաշտպանի միջնորդությամբ գործը դատարանում քննվել է արագացված դատաքննության կարգով: Այս կարգով գործի քննություն իրականացվում է այն դեպքում, երբ ամբաստայալն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը: Վարդան Սամվելյանի պաշտպանը նախորդ նիստում միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ պայմանականորեն պատիժ չկիրառել: Իսկ Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Հարությունյանը միջնորդել էր նրան դատապարտել 6 ամսվա ազատազրկման և 200 000 դրամ տուգանքի:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել