Ահարոն Ս.-ին և Մարտուն Ս․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք Սերոբ Մ.-ին պատկանող խոշոր եղջերավոր անասունները իրենց պատկանող խոտհարքում արածեցնելու շուրջ վերջինիս հետ առաջացած վիճաբանության ժամանակ, մարմնական վնասվածք հասցնելու միասնական դիտավորությամբ, խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, հարվածներ են հասցրել Սերոբ Մ.-ի մարմնի տարբեր մասերին, մասնավորապես՝ Մարտուն Ս.-ն, որդուն պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկից նախապես վերցված արհեստագործական բանալիով հարվածել է Սերոբ Մ․-ի գլխի շրջանին, իսկ Ահարոն Ս․-Ն ձեռքին եղած կացնով՝ տղամարդու ձախ նախաբազկին՝ առողջությանը վնաս պատճառելով։
Գործը դատարան է ստացվել օգոստոսի 6-ին և մակագրվել դատավոր Լուսինե Սեփխանյանին։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Դատարանը որոշել է Ահարոն Ս․-ի և Մարտուն Ս․-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ տուժողի և հանցանք կատարած անձանց հաշտության հիմքով։
Դատական ակտը հրապարակվել է օգոստոսի 20-ին։