Սեպտեմբերի 1-ին, ժամը 09:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելքի արտահոսք։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ազատության պողոտայի թիվ 13/1 շենքի մոտակայքում բախվել են Nissan, Tesla մակնիշների ավտոմեքենաները և երթուղի սպասարկող Higer մակնիշի ավտոբուսը, ինչի հետևանքով վնասվել է Nissan մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը, առկա է գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման․ տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են Nissan մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպվելը: