Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Օգոստոսի 8-ին հաղորդվել էր 1976 թ. ծնված Արթուր Մ.-ի անհետ կորելու մասին:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 29-ին նա ներկայացել է վարչություն, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն։