Ձերբակալված անձինք քաղբանտարկյալներ են և անազատության մեջ գտնվում են ապօրինի կերպով. փաստաբան

 

«Հստակ չեմ կարող ասել, թե այս պահին քանի քաղաքացիական ակտիվիստ է կալանավորվել: Ըստ էության թվական տվյալը չեն ասում որպեսզի չդասկարգվի, թե՞ ում ինչի՞ համար են տարել, այս անորոշությունը այդ առումով ձեռնտու է բոլորին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Սեդա Սաֆարյանը:

Ըստ փաստաբանի այս անորոշության մեջ կարող են անտեսվել մարդկանց իրավական պաշտպանությունը և մարդիկ կարող են առանց պաշտպան հայտնվել ոստիկանություններում և ենթարկվել,  թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական բռնության: «Մեզ համար այս անորոշությունը ընդունելի չի»,- նշեց նա:

Սեդա Սաֆարյանը հայտնեց, որ բոլորն էլ գիտեն, թե ինչ պայմաններում են ձերբակալվել ակտիվիստներն ու քաղաքական գործունեություն իրականացնող անձինք. «Նրանք որևէ այնպիսի գործունեություն չեն կատարել, որ դրան հաջորդեր ոստիկանության օրինաչափ գործելաոճը կամ բռնությունների կիրառման անհրաժեշտությունը»,-ասաց նա:

Միանշանակ ձերբակալված անձինք  քաղբանտարկյալներ են և անազատության մեջ գտնվում են  ապօրինի կերպով: «Էնպիսի տպավորություն է, որ սպասում են ինչ-որ մեկի հրահանգին, որ այս անձանց նկատմամբ իրավիճակ փոխվի», -հայտնեց Տիկին Սաֆարյանը:

Փաստաբանը անդրադարձավ նաև ահաբեկչություն տերմինին, նշելով, որ ահաբեկչություն միանշանակ տեղի է ունեցել, բայց այն դրսևորվել է պետական մարմինների կողմից, որին նախաքննական մարմինը առ այսօր ոչ մի արձագանք չի տվել: «Ահաբեկչությունը այն էր, որ ոստիկանները 5 րոպե ժամանակ տվեցին մարդկանց, իսկ դրանից հետո այն ուղեկցվեց  ոստիկանների կողմից ահաբեկչությամբ`  և՛ զենքի կրառմամբ, և՛ տուրուդմբոցներով: Ահաբեկչությունը առավել դրսևորվել է, երբ ոստիկանները սպառնացել են այն մարդկանց, ովքեր թույլ են տվել խուճապահար քաղաքացիներին պատսպարվել իրենց բնակարաններում», -ասաց տիկին Սաֆարյանը:

Իսկ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը այս պահին ճիշտ չի համրում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը Եվրոդատարանում վիճարկելը: Քանի որ ըստ նրա հնարավոր է, որ նրանք սա հռչակեն որպես ահաբեկչություն. «ՄԻԵԴ-ի համար սա ահաբեկչություն է, իրենք հայ չեն, որ իմանան, թե ինչ է այստեղ կատարվում»,-ասաց նա:

Ըստ Փաստաբանի «Սասնա Ծռեր»-ի գործունեությունը ահաբեկչություն չէ: «Սպանությունը և «Սասնա Ծռեր»-ի պահանջները պատճառական կապի մեջ չեն մտնում: Իրենք չեն սպանել այդ մարդուն, որպեսզի ստիպեին միջազգային կազմակերպություններին և հանրապետության նախագահին կատարել որոշակի գործունեություն: Եթե իրենք մտադրված գնային և սպանեին այդ մարդուն, և հայտնեին, որ ևս մեկին կսպանենք, եթե այս գործողությունը չկատարեք, այ դա կվորակվեր որպես ահաբեկչություն»,-ավելացրեց փաստաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել