Ապամոնտաժվել է բնության հուշարձան հանդիսացող տարածքում ապօրինի տեղադրված խողովակաշարը

Գեղամա լեռնավահանի Աժդահակ լեռան Կարմիր կատար խառնարանային լճից կատարվող ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ տեսանյութի դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի քննությամբ պարզվել է, որ քաղաքացի Թ.Խ.-ն իր կողմից անօրինական տեղադրված խողովակաշարի միջոցով խառնարանային լճից իրականացրել է ապօրինի ջրառ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, բնության հուշարձան հանդիսացող Կարմիր կատար խառնարանային լճի տարածքում ապօրինի տեղադրված խողովակաշարն ապամոնտաժվել  և առգրավվել է։ Իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։

Նշվում է, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մշտապես կարևորում է հանրության հետ ակտիվ համագործակցությունը բնապահպանական իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման գործում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել