Մատուցողուհու սպանության գործով հոկտեմերի 21-ին տեղի ունեցած նիստի ժամանակ ամբաստանյալ Դավիթ Թամրազյանի պաշտպան Կրոմվել Գրիքորյանը նշեց, որ մի շարք հակասություններ են առկա գլխավոր վկայի՝ Միլենա Միրիջանյանի ցուցմունքում:
Վկայի հարցաքննության ժամանակ, նա ասաց, որ վերջինս իր ցուցմունքում նշել էր, որ Դավիթը սպանությունը կատարելուց հետո իրեն ցույց էր տվել դանակը, որով սպանել էր մատուցողուհի Մարիամ Հունանյանին, այնուհետև սպանվածի նկարները, որոնք արել էր անմիջապես սպանությունից հետո, սակայն ըստ փաստաբանի վկան նկարների ցույց տալու վայրը չէր հիշում և նշում էր 4 տարբեր վայրեր, ինչպես նաև նշում էր, որ ամբաստանյալը 3 դանակի հարված է հասցրել տուժողի կոկորդին: Բացի այդ, ըստ փաստաբանի իր առաջին ցուցմունքում վկան հաստատել էր այն հանգամանքը, որ Դավիթը մասնակցում էր ինչ-որ խմբավորումների, որոնք դեմ են եղել քրիսոնեությանը: Նաև նշել էր, որ այդ մասնակցությունը զուգորդվում էր թմրադեղերի կամ ալկոհոլի կիրառմամբ, մինչդեռ Կրոմվել Գրիգորյանը պնդեց, որ երբեք չի նկատել որ Դավիթն օգտագործի թմրադեղեր:
Մյուս հակասությունը կապված է ամբաստանյալի հագուստի հետ, որի վերաբերյալ առաջին ցուցմունքում Միլենան նշում էր, որ Դավիթը եղել է «սև կոշիկներով, սև տաբատով ու սպորտային կուրտկայով», այնուհետև հաջորդ ցուցմունքում փոխում է՝ասելով, որ եղել է «ցեպով վերարկույով», այնուհետև ասում է որ իրեն մոտեցել է վազելով, հետո փոխում ասում է արագ քայլելով:
Ցուցմունքում վկան նշել է,որ ըստ ամբաստանյալի խոսքերի վերջինս փակել է Մարիամի աչքերը, այնուհետև մյուս ցուցմունքում ասում է բերանը: Իսկ պաշտպանի այն հարցին թե ինչու չի կարողանում ճիշտ կողմնորոշվել` արդյոք բերանն է թե աչքերը վկան պատասխանել է. «Տեսնելով մի բան ես ընկալում, լսելով ուրիշ բան, ոնց տպավորվել է, այդպես էլ ասում եմ»:
Եվ վերջին ամենակարևոր հակասությունը, որը նշեց Կրեոն Գրիքորյանը հացատան հետ կապված դեպքերն էին: Սկզբում վկան ասում էր, որ ինքը և Դավիթը մեկ ու կես ամիս համատեղ աշխատել էին հացատանը, այնուհետև պնդում, թե ամբաստանյալի հետ գործնական հարաբերությունների մեջ չի եղել, պարզապես վերջինս ամեն օր գալիս էր իրեն տեսակցության:
Ի դեպ, ամբողջ դատական նիստի ընթացքում վկան նշում էր, որ չգիտի կամ չի հիշում, իսկ հակասություններին անդրադառնալով` ասում. «Գուցե և սխալված լինեմ,ով սխալվելու իրավունք չունի»:
Հիշեցնենք, որ Դավիթ Թամրազյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա անձնապես վիրավորված լինելով իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, սակայն այդ պահին հարաբերությունները խզած Մարիամ Հունանյանից, վերջինիս դիտավորյալ կյանքից զրկելու նպատակով 2013 թվականի մայիսի 7-ին գնացել է Մ.Հունանյանի վարձակալած բնակարան թե իբրև անակնկալ նվեր ունի տալու, վերջինիս խնդրել է աչքերը փակել և իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է Մ. Հունանյանի կոկորդը,ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է: Բացի այդ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը՝ բնակարանի սեփականատիրոջը պատճառելով 680,437ՀՀ դրամի գույքային վնաս:
Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացոցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Արևիկ Վանցյան