Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Հարգելի մեղադրող, տողեր եք բաց թողնում». մատուցողուհու սպանության գործի դատաքննությունն անցնում էր թեժ մթնոլորտում

Մատուցողի Մարիամ Հունանյանի սպանության գործի հերթական նիստն անցնում էր թեժ մթնոլորտում:

Դատարանը հետազոտում էր նախաքննության ընթացքում կազմված արձանագրությունները և փորձաքննությունները: Գրեթե բոլոր արձանագրություններից հետո պաշտպանական կողմը հայտարարությամբ էր հանդես գալիս` նշելով, որ դրանք իրականացվել են քրեադատավարական նորմերի խախտմամբ:

Դատական նիստի ընթացքում հրապարակվեցին նաև Մարիամ Հունանյանի դիակի դատաբժշշկական փորձաքննության արդյունքները, տուժողի մայրն ի վիճակի չէր ներկա գտնվել նիստին, սկզբում մեղադրողը առաջարկեց դատարանին թույլ տալ նրան չմասնակցել նիստին, կինը դուրս չեկավ, ավելի ուշ ստիպված եղավ լքել նիստերի դահլիճը՝ արցունքն աչքերին:

Ամեն ինչ սկսվեց դեպքի վայրում տեսագրության ուսումնասիրությունից: Դատարանի մասնակիցները դիտեցին մի տեսագրություն, որտեղ ամբաստանյալ Դավիթ Թամրազյանը պատմում էր, թե ինչպես է սպանել տուժողին` Մարիամ Հունանյանին:

Այս տեսագրությունն ուսումնասիրելուց հետո ամբաստանյալի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը առարկեց, նա ասաց, որ հետագայում միջնորդությամբ է հանդես գալու այս ապացույցը որպես անթույլատրելի ճանաչելու համար. «Մենք դատարանում դիտեցին շուրջ երեք րոպե տևողությամբ մի տեսանյութ, իսկ քննչական գործողությունները տևել են 1 ժամ 45 րոպե, ժամկետը չի պահպանվել»,- նշեց փաստաբանը, իսկ մեղադրողը առարկեց` ասելով, որ արձանագրության մեջ չկա պնդում, թե նկարահանումը պետք է իրականացվի սկզբից մինչև վերջ:

Մեղադրողը վերսկսեց արձանագրությունների ընթերցումը,  պաշտպանը նրան ընդհատում էր` խնդրելով հստակ կարդալ և բաց չթողնել տողերը, արձանագրություններից հետո նա հայտարարում էր, որ միջնորդությամբ է հանդես գալու դրանք որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ:

Օրինակ` փաստաբանը անդրադառնալով հանցագործության գործիքի` դանակի` Դավիթ Թամրազյանի կողմից ճանաչման արձանագրությանը` նշեց. «Խուզարկությամբ հայտնաբերվել են դանակներ, որևէ արտահայտություն չկա, թե խուզարկության արձանագրության որ դանակին է վերաբերում, չկա արտաքին բնութագիր, չկա նշված գրառում, թե կոնկրետ դանակը որ տեղում է դրվել, ընդամենը նշված է, որ առգրավված դանակը դրեց չորրոդ համարի տակ, մենք ի՞նչ իմանանք, թե քննիչն ինչ հաշվարկ է կատարել` ձախից, թե աջից: Այնպես որ` հետևություն անել, որ Դավիթ Թամրազյանը ճանաչել է իր տանից առգրավված դանակը, չի կարող իրական լինել»,- նշեց փաստաբանը:

Մեղադրողի և պաշտպանի միջև վիճաբանություն եղավ արձանագրություններից մեկի ընթերցման ժամանակ, երբ առկա էր ընթերականերից մեկի անունը: Կրոմվել Գրիգորյանը մեղադրողին խնդրեց հստակ կարդալ ազգանունը, սա հունից հանեց դատախազին, իսկ դատավորը հորդորեց փաստաբանին տեղից չխոսել, փաստաբանը հայտարարությամբ հանդես եկավ` ասելով. «Ես խնդրեցի հստակ ընթերցել ազգանունը, կարծում եմ` այս հանգամանքը ուշադիր չի ուսումնասիրել նաև նախագահողը. ընթերականերից մեկի ազգանունը արձանագրություններից մեկում նշված է Դիլանյան, իսկ մեկ այլ տեղ Գիլքանյան, մինչդեռ խոսքը գնում է նույն անձի վերաբերյալ: Պաշտպանության կողմը նույնպես միջնորդելու է, որ դատարանն այս ապացույցն ընդունի որպես անթույլատրելի ապացույց»,- նշեց պարոն Գրիգորյանը:

Բացի այդ, նա նկատեց, որ մեղադրողը տողեր է բաց թողնում. «Հարգելի մեղադրող տողեր եք բաց թողնում»,- նկատողություն արեց, ինչն էլ դուր չեկավ դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, վերջինս փաստաբանին արգելեց տեղից խոսել, առաջարկեց գրառումներ անել, երբ մեղադրողն ավարտի, կարող է հայտարարությամբ հանդես գալ և ներկայացնել առարկությունները:

Գ.Թ.

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել