«Ես ապշել էի, որ այդ դատավճիռը լսեցի»․ հրապարակվեց նախկին ընկերուհու սպանության գործով դատական ակտը Կրոմվել Գրիգորյանը վստահեցրեց, որ բողոքարկելու է առաջին ատյանի դատավճիռը։
Ըստ փաստաբանի՝ նախկին ընկերուհու սպանության մեջ մեղադրվողին ստիպել են ասել, թե խուզարկության ժամանակ ինքն իրեն վնասել է Նշենք նաև, որ այսօր Աջափնյակ և Դավիթաշեն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, պետք է տեղի ունենար այս գործով հերթական նիստը, հարցաքննության էին հրավիրված վկաներ, սակայն նիստը հետաձգվեց՝ մեղադրողի բացակայության պատճառով:
Ամբաստանյալը փորձագետներին ասել էր, թե գիտի՝ ով է սպանել նախկին ընկերուհուն Դատախազը առարկեց միջնորդության դեմ՝ խնդրելով այն չբավարարել՝ անհիմն լինելու համար, սակայն դատարանը բավարարեց փաստաբանի միջնորդությունները:
Երիտասարդ աղջկա դաժան սպանության գործով հրապարակվեցին ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները Նախկին ընկերուհու՝ Մարիամ Հունանյանի դաժան սպանության համար մեղադրվող Դավիթ Թամրազյանի գործով այսօր Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց ամբաստանյալի հարցաքննությունը:
Երիտասարդ աղջկա դաժան սպանության համար մեղադրվողը դատարանում վստահեցրեց, որ կապ չունի հանցագործության հետ Փաստաբանը փոխանցեց, որ ամբաստանյալը ստիպված լռել է՝ մտածելով, որ կարող են իր հարազատներին վնաս տալ, սակայն որոշել է մեկուսարանում բարձրաձայնել իր դեմ կատարվածի մասին. «Իրոք, հասել է մեկուսարանում ու դիմում է գրել, որ էն ինչ-որ ես գրել եմ ինքնախոստովանական ցուցմունքում դրանք բռնությունների արդյունք են»,- նշեց մեր զրուցակիցը:
Մատուցողուհու սպանության գործը. շարունակվեց հեռախոսազանգերի վերծանումը Բացի այդ, վկան հայտարարել էր. «Դավիթը ծոցագրպանից հանել ու ցույց տվեց դանակը և արյան հոտը ես իրա վրայից զգում էի»:
«Խոստացել էր անակնկալ անել, ընկերուհու աչքերը փակել էր, անմիջապես հանել դանակն ու կտրել նրա պարանոցը» «Նույն ալեհավաքն է սպասարկել, նույն հեռախոսահամարի վրա զանգը կատարվել…»,- այսօր Երիտասարդ մատուցողուհու` Մարիամ Հունանյանի սպանության գործով հերթական նիստին Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կատարվում էին հեռախոսազանգերի վերծանումներ:
Մատուցողուհու սպանության գործը. դատախազը ժամանակ խնդրեց Աջափնյակ և Դավիթաշեն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր` փետրվարի 5-ին, շարունակվեց մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության գործով հերթական դատական նիստը` դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:
Մատուցողուհու սպանության գործը. փաստաբանը՝ մեղադրանքի և ապացույցների հետազոտության մասին Մատուցողուհու սպանության գործով այսօրվա նիստը չկայացավ. դատախազն էր բացակայել, պատճառը հիմնավոր էր՝ նա ազատվել էր աշխատանքից:
«Հարգելի մեղադրող, տողեր եք բաց թողնում». մատուցողուհու սպանության գործի դատաքննությունն անցնում էր թեժ մթնոլորտում Բացի այդ, նա նկատեց, որ մեղադրողը տողեր է բաց թողնում. «Հարգելի մեղադրող տողեր եք բաց թողնում»,- նկատողություն արեց, ինչն էլ դուր չեկավ դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, վերջինս փաստաբանին արգելեց տեղից խոսել, առաջարկեց գրառումներ անել, երբ մեղադրողն ավարտի, կարող է հայտարարությամբ հանդես գալ և ներկայացնել առարկությունները:
Ամբաստանյալ հետաքրքրվեց՝ մսի տհաճ հոտ գալի՞ս էր իր վրայից. մատուցողուհու սպանության գործը Բացի այդ, այսօր հետազոտվեց նաև լազերային սկավառակ, որտեղ առկա էին երկու տեսաֆայլեր` 4 րոպե տևողությամբ, տեսագրություններն արվել էին քննչական գործողությունների շրջանակներում:
Վկան նախ ասել էր, թե աղջկան սպանելուց ամբաստանյալը փակել է նրա աչքերը, այնուհետև փոխել ցուցմունքը. Փաստաբանը հակասություններ է տեսնում Մյուս հակասությունը կապված է ամբաստանյալի հագուստի հետ, որի վերաբերյալ առաջին ցուցմունքում Միլենան նշում էր, որ Դավիթը եղել է «սև կոշիկներով, սև տաբատով ու սպորտային կուրտկայով», այնուհետև հաջորդ ցուցմունքում փոխում է՝ասելով, որ եղել է «ցեպով վերարկույով», այնուհետև ասում է որ իրեն մոտեցել է վազելով, հետո փոխում ասում է արագ քայլելով:
Դատավորը դիմեց ամբաստանյալին. «Կողքի դահլիճում է Ձեր պաշտպանը, նստած է պարզապես և չի ներկայանում, որպեսզի իրականացնի Ձեր պաշտպանությունը» Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր հետաձգվեց մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության գործով հերթական նիստը: Պատճառը՝ հանցագործության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի բացակայությունն էր:
Պաշտպանը առանց թույլտվության լքեց դատական նիստերի դահլիճը «Ես բացարկի միջնորդություն եմ ներկայացրել նոր նշանակված դատախազ Հայրապետյանին, նրան ոչ պատշաճ համարելով: Սպասում եմ դատավոր Գրիգորյանի որոշմանը, հուսով եմ միջնորդությունս կընդունի», այսպես ներկայացրեց իր սպասողական վիճակը պաշտպան Կրոմվել Գրիգորյանը: