Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Մատուցողուհու սպանության գործը. փաստաբանը՝ մեղադրանքի և ապացույցների հետազոտության մասին

Մատուցողուհու սպանության գործով այսօրվա նիստը չկայացավ. դատախազն էր բացակայել, պատճառը հիմնավոր էր՝ նա ազատվել է աշխատանքից:

Արդեն երկրորդ դատախազն է այս գործով փոխվում: Դատաքննությունն ընթանում է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:

Իրավաբան.net կայքի հետ զրույցում ամբաստանյալ Դավիթ Թամրազյանի իրավունքների պաշտպան Կրոմվել Գրիգորյանը ասաց, որ վերջին դատախազը անգամ չէր ծանոթացել գործի նյութերին. «Նա անգամ միջնորդություն չի ներկայացրել, որ ժամանակ տրամադրեն գործի նյութերին ծանոթանալու համար: Այնքան անտեղյակ էր, որ դատական նիստում, երբ փորձեց հետազոտել ապացույցներ, որոնք դրված են մեղադրանքի հիմքում, մոռացել էր, որ այն ապացույցը, որն ուզում էր դատական նիստի սկզբից հրապարակել, արդեն հրապարակված էր, այսինքն՝ դատախազը գործի նյութերից տեղեկություն չուներ»,- ընդգծեց փաստաբանը:

Անդրադառնալով դատաքննությանը` փաստաբանn այն դրական գնահատեց` համոզմունք հայտնելով. «Հրապարակված ապացույցներից ոչ մի ապացույցով, որ սահմանված կարգով ձեռք բերված լիներ, ամբաստանյալի դեմ չկա: Փոխարենը կան այլ ապացույցներ, որոնք հօգուտ ամբաստանյալի են, սակայն մեղադրանքի հիմքում չեն դրվել»:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձնապես վիրավորված լինելով իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած Մարիամ Հունանյանից, վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, 2013 թվականի մայիսի 7-ին գնացել է Մարիամ Հունանյանի վարձակալած բնակարան, թե իբրև անակնկալ նվեր ունի տալու, վերջինիս խնդրել է փակել աչքերը, իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է Մարիամ Հունանյանի կոկորդը, ինչի հետևանքվ վերջինս տեղում մահացել է: Բացի այդ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը` բնակարանի սեփականատիրոջը պատճառելով 680.437 ՀՀ դրամի գույքային վնաս:

Գ.Թ.

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել