Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Նիկոլայ Բաղդասարյանն այլևս չի պաշտպանի մատուցողուհու սպանության մեջ մեղադրվող երիտասարդին

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ հետաձգվեց 22-ամյա մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանի գործի քննությունը:

Վերջինիս պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը  դատական նիստին չէր ներկայացել, բայց նամակով տեղյակ էր պահել, որ ինքը գտնվում է արտերկրում: Նա միաժամանակ նաև հայտնել էր, որ ամբաստանյալի ընտանիքը հրաժարվել է իր ծառայություններից:

Ամբաստանյալը ևս դատարանում հաստատեց այդ փաստը:

Դատավորը հետաձգեց դատական նիստը, մյուս նիստին այլ պաշտպան ներգրավելու ակնկալիքով:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 17-ին:

Հիշեցնենք, որ Դավիթ Թամրազյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա անձնապես վիրավորված լինելով իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած Մարիամ Հունանյանից, վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, 2013 թվականի մայիսի 7-ին գնացել է Մարիամ Հունանյանի վարձակալած բնակարան, թե իբրև անակնկալ նվեր ունի տալու, վերջինիս խնդրել է փակել աչքերը, իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է Մարիամ Հունանյանի կոկորդը, ինչի հետևանքվ վերջինս տեղում մահացել է: Բացի այդ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը` բնակարանի սեփականատիրոջը պատճառելով 680.437 ՀՀ դրամի գույքային վնաս:

Արև Ավագյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել