Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Խոստացել էր անակնկալ անել, ընկերուհու աչքերը փակել էր, անմիջապես հանել դանակն ու կտրել նրա պարանոցը»

«Նույն ալեհավաքն է սպասարկել, նույն հեռախոսահամարի վրա զանգը կատարվել…»,- այսօր երիտասարդ մատուցողուհու` Մարիամ Հունանյանի սպանության գործով հերթական նիստին Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կատարվում էին հեռախոսազանգերի վերծանումներ:

Ամբողջ դատական նիստը նույն մթնոլորտում էր ընթանում, նույն երանգով: Այսօր գործի դատաքննությունն արդեն երեք տարի է ընթանում, փոխվել է 3 դատավոր և 3 մեղադրող:

Դատարանում հետազոտված քննչական գործողությունների արձանագրության մեջ, որտեղ ամբաստանյալը խոստովանում է իր մեղքը, նա պատմել է, որ տուժողի հետ միասին գնացել են մի բնակարան, որտեղ ամբաստանյալը նրան խնդրել է պառկել մահճակալին և աչքերը փակել՝ ասելով, որ անակնկալ պետք է անի. «Մարիամի աչքերը փակելուց հետո անմիջապես հանել է դանակն ու կտրել նրա պարանոցը, դրանից հետո դանակը դրել է գրպանը, գնացել է զուգարան, որ լվացվի, սրբիչով սրբել է ձեռքերը, նույն սրբիչը դրել գրպանը, այնուհետև մտել հյուրասենյակ, մաքրել հետքերը այլ սրբիչով և այն դրել գրպանում»,- ասված էր արձանագրության մեջ:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձնապես վիրավորված լինելով իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած Մարիամ Հունանյանից, վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, 2013 թվականի մայիսի 7-ին սպանել է Մարիամ Հունանյանին, Բացի այդ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը` բնակարանի սեփականատիրոջը պատճառելով 680.437 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացոցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել