Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Կալանավորներից մեկն ասեղներ էր կուլ տվել. նիստը սկսվեց 1 ժամ ուշացումով

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 22-ամյա մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանը դատարան բերվեց ուշացումով:

Այլ գործով դատարան տեղափոխվող կալանավորներից մեկն ասեղներ էր կուլ տվել և ուղեկցող գումարտակը ժամանակին չէր կարողացել կալանավորին տեղափոխել դատարան:

Թեև մեկ ժամ ուշացումով, բայց այնուամենայնիվ դատական նիստը սկսվեց: Ամբաստանյալը ևս մեկ անգամ նշեց, որ ինքը հրաժարվել է իր փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի ծառայություններից և այսուհետ նրա շահերը կպաշտպանեն փաստաբաններ Վահագն Բաբայանը և Կրոմվել Գրիգորյանը: Քանի որ վերջիններս չէին հասցրել գործի նյութերին ծանոթանալ՝ վատ պատճենահանված լինելու պատճառով, դատավոր Դավիթ Բալայանը դատական նիստը հետաձգեց և ժամանակ տրամադրեց  պաշտպաններին:

 Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 13-ին:

Արև Ավագյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել