Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Մատուցողուհու սպանության գործը. դատախազը ժամանակ խնդրեց

Աջափնյակ և Դավիթաշեն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր` փետրվարի 5-ին, շարունակվեց մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության գործով հերթական դատական նիստը` դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:

Հիշեցնենք՝ նախորդ նիստին պարզ դարձավ, որ դատախազը աշխատանքից հեռացվել է:

Հերթական նիստի ժամանակ նոր նշանակված դատախազ Արթուր Սմբատյանը նշեց, որ ինքը դեռ չի ծանոթացել գործի նյութերին: Ուստի նա խնդրեց իրեն տրամադրել 10 օր ժամանակ:

Պաշտպանության կողմը միջնորդությանը դեմ չարտահայտվեց և դատավոր Տաթևիկ Գրիրգորյանը հետաձգեց նիստը՝ այն նշանակելով փետրվարի 24–ին:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձնապես վիրավորված լինելով իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած Մարիամ Հունանյանից, վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, 2013 թվականի մայիսի 7-ին գնացել է Մարիամ Հունանյանի վարձակալած բնակարան, թե իբրև անակնկալ նվեր ունի տալու, վերջինիս խնդրել է փակել աչքերը, իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է Մարիամ Հունանյանի կոկորդը, ինչի հետևանքվ վերջինս տեղում մահացել է: Բացի այդ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը` բնակարանի սեփականատիրոջը պատճառելով 680.437 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ռոզա Վարդանյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել