Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հետաձգվեց մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:
Դատական նիստին չէին ներկայացել ամբաստանյալի երկու պաշտպանները` Կրոմվել Գրիգորյանը և Արմեն Անտոնյանը:
Վերջինս Կրոմվել Գրիգորյանի անունով և ստորագրությամբ դիմում էր ներկայացրել դատարան, որտեղ նշվում է, որ գործերի ծանրաբեռնվածության պատճառով չի կարողացել ներկայանալ դատական նիստին:
Մյուս պաշտպանը նիստին չներկայանալու վերաբերյալ որևէ գրություն չի ներկայացրել: Նա որպես ամբաստանյալի պաշտպան ներգրավվել է նախորդ դատական նիստին:
Ամբաստանյալ Դավիթ Թամրազյանը դատարանում հայտնեց, որ Կրոմվել Գրիգորյանն այսօր առավոտյան այցելել է իրեն ՔԿՀ և խնդրել, որ դատական նիստը նշանակվի հունիսի 17-ին:
Դատավոր Դավիթ Բալայանը նախազգուշացրեց` եթե հաջորդ դատական նիստին պաշտպանները չներկայանան կհեռացնի գործի վարույթից:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 19-ին: