Պետբյուջեից 115 մլն հափշտակության գործը․ «Գրեթե բոլորը գրել են մեկը մյուսի վրա»

Միսակ Մարտիրոսյանի և մյուսների գործով դատավճիռը կայացվեց նախորդ շաբաթ։ Վեց տարի ազատազրկման դատապարտվեցին Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարը՝ Միսակ Մարտիրոսյանը և նրա առաջին տեղակալը` Գեղամ Գրիգորյանը։

Գեղամ Գրիգորյանի փաստաբանը՝ Տիգրան Աթանեսյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Ամենածանր պատիժը սահմանվեց Գեղամ Գրիգորյանի համար։ Սա շատ տարօրինակ է, որովհետև եթե դատարանը դիտել է հանցավոր խումբ, ապա կազմակերպիչը՝ ոգևորողն այս հանցագործության, ստանում է երեք տարի և դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվում և երևի դրա գինը նա էր, որ բոլորի վրա ցուցմունք էր տվել, իսկ իմ պաշտպանյալը, որ գալիս է Հայաստան ու տալիս է ճշմարտացի ցուցմունք, ստանում է ամենախիստ պատիժը»։

Տիգրան-Աթանեսյան-IMG_2687-copy-440x293Փաստաբան մտադիր է բողոքարկել առաջին ատյանի դատավճիռը․ «Պատիժն անհամաչափ է, ոչ մի նպատակի չի համապատասխանում։ Գրեթե բոլորը, ժողովրդի լեզվով ասած, գրել են մեկը մյուսի վրա, իրենց սեփական մաշկը փրկելու համար և արդյունքում ստացվել է, որ նրանք ճիշտ են։ Այնպես չէ, որ իմ պաշտպանյալը, որ ինչ-որ բան թաքցրել է, սակայն սուտ չի ասել և ոչ մեկին անտեղի բանտ չի ուղարկել, ինչպես որ մարդիկ կան, որ այս գործով արել են»։

Կարդացեք նաև՝ Պետբյուջեից 115 մլն ՀՀ դրամ հափշտակելու գործն ավարտվեց. ամբաստանյալների հարազատներն արտասվում էին դատավճռից հետո

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել