Ինչպիսի՞ն պետք է լինեն բանկի և հաճախորդի փոխհարաբերությունները

Բանկերի եվ բանկային գործունեության մասին օրենքի 38-րդ հոդվածը սահմանում է, որ բանկի և հաճախորդների փոխհարաբերությունները կրում են պայմանագրային բնույթ:

Բանկը պարտավոր է իր գործունեության այնպիսի կանոններ սահմանել, որպեսզի բացառվի շահերի բախումը, մասնավորապես`

ա) մեկ հաճախորդի նկատմամբ, բանկի ստանձնած պարտավորությունները չհակասեն մեկ այլ հաճախորդի նկատմամբ նրա ստանձնած պարտավորություններին.

բ) բանկի ղեկավարների և աշխատակիցների շահերը չհակասեն բանկի հաճախորդի նկատմամբ բանկի ստանձնած պարտավորություններին: Բանկերին արգելվում է հաճախորդների հետ վարկային կամ այլ գործարք կնքելիս տվյալ հաճախորդին պարտադրել, որ վերջինս բանկային այլ ծառայությունների վերաբերյալ գործարք կնքի տվյալ բանկի հետ: Բանկը պարտավոր է հաճախորդների պահանջով ներկայացնել հրապարակման ենթակա տեղեկությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Նշված պահանջները խախտելու, ինչպես նաև ակնհայտ կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկություններ տրամադրելու համար բանկը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել