ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը դեմ արտահայտվեց կառավարության նախագծին

Շտապել պետք չի, կստեղծենք բարդություններ: Այսօր ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը կառավարության նիստին այսկերպ արձագանքեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյան ներկայացրած նախագծին՝ Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին:

Պարոն Մանուկյանը նշեց, որ այս ծառայության ներդրման արդյունքում հանցագործության մեջ մեղավոր ճանաչված անձիք կվերաինտեգրվեն հասարակություն: Գորիկ Հակոբյանին դուր չէր եկել նախագիծը: Նա նշեց. «Հայաստանի պայմաններում մենք սննում ենք մի մարդու, որը տունը իրա համար նստած է: Հայաստանում այս պահին մեր քրեական մակարդակը չի հասել նրան, որ այնդպիսի մարդիկ լինեն, եթե օրինակ «պոիսկ» անենք՝ չենք գտնի այդպիսի մարդիկ, «սուդյան» էլ ուրեմն պաչինյացա պետք է լինի, սա նշանակում է, որ հարցը մի ինչ-որ էտապում մի հոգով կլուծեն կաֆեներում կամ ինչ-որ տեղում: Հայաստանի պայմաններում շատ բարդ կլինի այս ամենը, հնարավոր է, որ մի 20-30 տարի հետո շատ գեղեցիկ մասնակցեն, բայց հիմա ես չեմ պատկերացնում: Հիմա մի հատ սլուժբա պետք է ստեղծենք ու տեսնենք՝ որը երբ վերցրեց այդ մարդուն: Շատ բարդ է: Ինձ թվում է, որ չպետք է շտապենք, կստեղծենք բարդություններ մեզ համար»,- ընդգծեց ԱԱԾ պետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել