300 դոլար կաշառք ստացած ԵՊՀ աշխատակիցը ձերբակալվել է

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների  արդյունքում մայիսի 7-ին, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երևանի  Պետական Համալսարանի ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի  վերահսկման բաժնի ավագ  տեսուչ Արթուր Լևոնի Աճեմյանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Արթուր Աճեմյանը, նույն համալսարանի հեռակա ուսուցման ավարտական կուրսի ուսանող  Կ.Ս.-ի երկու քննությունների  գնահատականները  դրական  նշանակելու գործընթացը  կարգավորելու համար պահանջել և ստացել է 300 ԱՄՆ դոլար կաշառք:

Փաստի առթիվ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ