ԱԱԾ-ն Ալեքսանդր Սարգսյանին թույլատրել է որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից

Ազգային անվտանգության ծառայությունը 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին,  թույլատրել է ժամանակավորապես դուրս գալ Հայաստանից:

Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը:

«Նախաքննական մարմինը Ալեքսանդր Սարգսյանին թույլատրվել է որոշ ժամանակով դուրս գալ Հայաստանից»,-ասաց Սամսոն Գալստյանը և հավելեց, որ երկրից հեռանալու պատճառների մասին չեն  կարող հայտնել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեքսանդր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել