Գերմանիան 1915 թվականի հայկական ջարդերը պատրաստվում է ցեղասպանություն ճանաչել. Bloomberg

Գերմանիան պատրաստվում է առաջին անգամ թուրքական վարչակարգի կողմից 100 տարի առաջ իրականացրած հայերի ջարդերը ցեղասպանություն ճանաչել: Այս մասին գրում է Bloomberg-ը:

Ըստ կայքի` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կոալիցիան ապրիլի 24-ին կողմ կքվեարկի այդ սպանությունները որպես ցեղասպանություն ընդունելու նախագծին, ինչպես դա սահմանել է Միավորված ազգերի կազմակերպությունը 1948 թ.-ին: Ներքին պալատը քվեարկելու է այն նույն օրը, երբ ղեկավարները հանդիպելու են Հայաստանի մայրաքաղաք Երևանում 1915թ.-ին սկսված ջարդերի զոհերի հիշատակը հարգելու:

Երկուշաբթի օրը, Գերմանիայի իշխող քրիստոնյա-դեմոկրատների ֆրակցիայի ղեկավարի տեղակալ Ֆրանց Յոզեֆ Յունգը հայտարարել է, որ իր կուսակցությունը մտադիր է  իրենց բանաձևում «գտնել մի ձևակերպում որտեղ կնշվի, որ 100 տարի առաջ թուրքիայում տեղի ունեցածը ցեղասպանություն է»:

Եվրոպական որոշ գործընկերներ ճնշում են գործադրել Գերմանիայի վրա` կոչ անելով հետևել իրենց օրինակին և առավել լիարժեք ճանաչել հայկական ողբերգության խորությունը:

Գերմանիան համարում է, որ իր անցյալ գործողությունների հրապարակայնորեն ընդունման պատասխանատվությունը կրում է Թուրքիան, այնպես ինչպես դա արեց Գերմանիան Հոլոքոստի առնչությամբ: Թուրքիան ընդունում է սպանությունների փաստը, սակայն մերժում է ցեղասպանությունը:

«Թեև «շատ կարևոր է» որ թուրքերն ու հայերը հաշտվեն սպանությունների վերաբերյալ, «անցյալի վերաբերյալ հաշտության գալը չի կարող պարտադրվել դրսից որևէ մեկի կողմից, դա ներքին հարց է». Անցյալ շաբաթ պատասխանելով լրագրողների հարցերին ասել է կառավարության խոսնակ Քրիստիան Վիրցը:

Մերկելի կառավարությունը բարդ իրավիճակում է հայտնվել, փորձելով հավասարակշռել քվեարկելու հետ կապված իր գործողությունները և միևնույն ժամանակ աշխատելով չփչացնել Թուրքիայի հետ հարաբերությունները: Գերմանիան Թուրքիայի Եվրոպական Միաության ամենախոշոր առևտրային գործընկերն է, խոշորագույն օտարերկրյա ներդնողը ինչպես նաև Գերմանիայում է գտնվում աշխարհի ամենամեծ թուրքական համայնքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել