Արա Զոհրաբյանը` կարգազանց դատավորների ցուցակի, փաստաբանների «մոնոպոլիայի» և հանրային պաշտպանների խնդիրների մասին

Հանրային պաշտպանի գրասենյակը ծանրաբեռնված է, վերջին տարիներին դատարանում ներկայացուցչություն անելու փաստաբանների «մոնոպոլիան» ընդլայնվել է, արդյո՞ք այս պատճառով իրապես կարիք ունեցող անձիք չեն զրկվում անվճար իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունից: Այս հարցերի և Փաստաբանների պալատի  վերջին տարիների գործունեության մասին Իրավաբան.net-ը զրուցեց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ:

Պարոն Զոհրաբյան, Դատական և իրավական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի ժամանակացույցի համաձայն` 2014-ի վերջին պետք է  ավարտված լինեն  անվճար իրավաբանական օգնության շրջանակի հստակեցման և որակի բարելավման ուղղությամբ աշխատանքները: Կասե՞ք ինչ աշխատանքներ եք կատարել այդ ուղղությամբ:

-Փաստաբանների պալատը (ՓՊ) կարող է անել այն, ինչն իր լիազորությունների շրջանակում է: Տվյալ դեպքում ՓՊ-ն պետբյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում կազմակերպում է  հանրային պաշտպանություն, և մեր առջև նպատակ ենք դրել որակական լուրջ բարեփոխումներ իրականացնել, ներկայումսաշխատում ենք հանրային պաշտպանների մասնագիտացումների ուղղությամբ:

Ստեղծվել է մոնիտորինգի բաժին, և մոնիտորինգի պատասխանատուն որոշակի առումով նաև վերահսկողություն է իրականացնում հանրային պաշտպանների գործունեության նկատմամբ: Մասնավորապես,  լիազորված է հսկել նրանց դատական նիստերի մասնակցության գրաֆիկը, հարցումներ անելև հանդիպել նրանց վստահորդների, պաշտպանյալների հարազատների հետ` հանրային պաշտպան-վստահորդ փոխհարաբերությունների որակը բացահայտման նպատակով: Հանրային պաշտանի կողմից աշխատանքները հանձնելուց հետո մոնիտորինգի պատասխանատուն լիազորված է նաև որակական գնահատական տալ աշխատանքին:

ՓՊ խորհուրդը հաստատել է նոր խմբագրությամբ Հանրային պաշտպանի գրասենյակի (ՀՊԳ) կանոնակարգ, որը նվազագույն պայմաններ է սահմանումհանրային պաշտպանների համար իրենց պարտականությունները կատարելու իմաստով: Մասնավորապես, փաստաբանական վարույթի պարտադիր բաղադրիչներ են նախատեսվել: Օրինակ, եթե իր վստահորդի շահերից չբխող ակտ է կայացվել, ապա հանրային պաշտպանը պարտավոր է բողոքարկել այն: Եթե չի բողոքարկում, ապա պարտավոր է ներկայացնել տեղեկանք-հիմնավորում` ինչու չի ներկայացրել, և նաև վստահորդի  գրավոր հանձնարարականը` չբողոքարկելու վերաբերյալ: Այսինքն, այս առումով որակապես ավելի կանխատեսելի էդարձվել    հանրային պաշտպանի աշխատանքը:

Հանրային պաշտպանները մրցույթով են ներգրավվում: Այստեղ ևս քաղաքականություն մշակելիս մոտիվացիոն համակարգ էներառվել:  Կա հանրային պաշտպանի գնահատման մեթոդիկա: Ամեն տարի հանրային պաշտպանի հետ պայմանագիրը կնքվում է1 տարվա ժամկետով, քանի որ պետական բյուջեն յուրաքանչյուր տարի է հաստատում ֆինանսավորման չափըև տարվա համար կարող ենհաստիքների կրճատումների կամ ավելացումների անհրաժեշտություն առաջանալ: Ըստ կարգի`ՓՊ-ն 30 տոկոսից ավելի հանրային պաշտպաններին կարողանում էուղարկել նոր մրցույթի և առնվազն 30 տոկոսին պահում է, եթե նա այդ գնահատման մեթոդիկայով որոշակի միավորներ է վաստակել` կապված գործերի  քանակի, և որակական որոշ չափանիշների հետ: Այսինքն` եթե հանրային պաշտպանը բարեխիղճ է աշխատում, ապա կարող էառանց մրցույթի մասնակցելու շարունակել աշխատանքը ևս մեկ տարի ժամկետով: Սա հանրային պաշտպանին կմոտիվանցի, որ նա լավ աշխատի:

Կա խնդիր` կապված հանրային պաշտպանների պարգևավճարների հետ կապված: Իհարկե, սա կախված չէ ՓՊ-ից, սակայն փորձելու ենք հասնել դրա լուծմանը: Մեզ չի թույլատրվում, բացի աշխատավարձից, հանրային պաշտպանին պարգևավճարներ վճարել: ՓՊ-ն ցանկանում է վերանայել այդ քաղաքականությունը և գոնե ինչ-որ գումարներ տրամադրել` որպես խրախուսում: Եթե հանրային պաշտպանը տասը կամ քսան գործ վարելու դեպքում ստանալու է նույն գումարը, եկեք խոստովանենք, որ շահագրգռված չի լինի շատ գործ վարել:

-Իսկ հանրային պաշտպանները կարո՞ղ են առանձին գործեր վերցնել` ՀՊԳ գրասենյակի աշխատանքից զատ:

-Ոչ, հակառակը, ՓՊ-ումխիստ է դրված այդ հարցը: Ավելին,  եթե նման բան արվի կամ հանրային պաշտպանըիր վարույթի գործով գումար վերցնի, ապա դա  ոչ միայն հիմք է իր հետ պայմանագիրը խզելու, այլև փաստաբանի արտոնագրից զրկելու:

-Շատ է խոսվում այն մասին, որ ՀՊ գրասենյակը բավականին ծանրաբեռնված է, մյուս կողմից էլ ոչ բոլոր քաղաքացիները կարող են դիմել գրասենյակին, քանի որ սոցիալական որևէ խոցելի խմբում պետք է լինել: Այդ դեպքում արդյո՞ք չի խաթարվում իրավաբանական անվճար օգնություն ստանալու մատչելիությունը:

-Նախ ասեմ, որ քրեական գործերով դա կապված չէ միայն անձի սոցիալական վիճակի հետ: Յուրաքանչյուրին կարող  էտրամադրվելհանրային պաշտպանի օգնություն: Այս դեպքում օրենսդիրը սահմանում է  երկու պայման` անձի սոցիալական վիճակը  և արդարադատության շահը: Եթե, օրինակ, մեղադրյալը ֆիզիկական արատ ունի, Քրեական դատավարության օրենսգիրքը պարտադիրէ  համարում նրա փաստաբան ունենալու հանգամանքը: Եվ եթե նա նույնիսկ Հայաստանի ամենահարուստ անձը լինի, ապա նա կարող է ունենալ հանրային պաշտպան:

Քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով օրենսդիրը նախատեսել է անձանց որոշակի կարգավիճակներ, որոնց դեպքում նրանք կարող են  օգտվել ՀՊԳծառայություններից: Օրինակ, տրվում է դատապարտյալներին, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամներին: Սահմանված է մեկ այլ կարգավիճակ. իրավաբանական օգնություն կարող է ստանալ այն անձը, ով չունի բավարար եկամուտ և չունի համատեղ բնակվող և  աշխատող ընտանիքի անդամ,  և  բացի անձնական մեքենայից և բնակարանից, այլ անշարժ գույք կամ տրասնպորտային միջոց չունի: Այս առումով մեր բնակչության առնվազն 40 տոկոսն այս չափանիշին կարող է բավարարել: Այսինքն, խոսքը ոչ թե չաշխատելու, այլ բավարար եկամուտ չունենալու մասին է: Օրինակ, անձը ստանում է 120 հազար աշխատավարձ, իր ընտանիքում միակ աշխատողն է, նրան կարող է տրամադրվելհանրային պաշտպան:

Եվ, իհարկե, կա նաև բացառություն. որպեսզի պետության միջոցները անհարկի չսպառվեն,   օրինակ,ձեռնարկատիրական գործերով կամ այն գործերով, որտեղ պահանջը մեկ միլիոն դրամից գերազանցում է, գրասենյակը պաշտպան չի տրամադրում:

-Իսկ ծանրաբեռնվածությա՞ն մասով:

-Դուք ասացիք արդեն: Ծանրաբեռնված ենք ահավոր կերպով: Այս տարի հատկացված է  50 հանրային պաշտանի հաստիք և գումարած ՀՊԳ ղեկավարի մեկ հաստիք: Բայց առնվազն 75 հաստիք պետք է տրամադրվեր ՓՊ-ին, ևհամապատասխանհիմնավորումներ էլ ներկայացվել է կառավարությանը, սակայն տրամադրվեց միայն 50 հաստիքը։Որոշակի բեռնաթափման գործընթաց ենք զուգահեռ իրականացնում: Ամեն հինգշաբթի ՓՊ աշխատակիցները, Փաստաբանական դպրոցիունկնդիրների և ՀՊԳ-ի հետ բաց դռների օր ենք հայտարարում և անվճար խորհրդատվություն ենտրամադրումբոլորին: Օր է լինում մինչև 50 մարդ ընդունում ենք: Եվ ընդհանրապես 2013 թվականից սկսած ամեն հինգշաբթի անվճար խորհրդատվություն ենք տրամադրում,  բայց ներկայումս դա արվում է ընդլայնված կերպով:

Նաև մարզերում ենք սկսել այդ քաղաքականությունը վարել: Մեկնարկը տրվեց Արարատի մարզում, մարզպետարանը երեք փաստաբանի համար մեկ սենյակ տրամադրեց անհատույց, և դրա դիմաց մենք ամսվա մեջ մեկ անգամ անվճար խորհրդատվություն ենք տրամադրում մարզի բնակիչներին: Մոտ ապագայում Լոռիում նույնպես կբացվի մեծ գրասենյակ:

-Ձեր հարցազրույցներից մեկում ավելի վաղ հայտնել էիք, որ կան մարզեր, որտեղ մեկ կամ երկու հանրային պաշտպան կա, և հաճախ դատական վեճի երկու կողմերն էլ դիմում են նույն պաշտպանին, շահերի բախման խնդիր է առաջ գալիս: Այս առումով հարցը լուծվե՞լ է:

-ՀՊ գրասենյակն այդ խնդիրները լուծում է, եթե դեպք լինում է, Երևանից հանրային պաշտպան է ուղարկում նիստերին մասնակցելու համար։

-Կա առաջարկ, որ որպես այդպիսին չլինի հանրային պաշտպանի գրասենյակ, այլ անվճար իրավաբանական օգնության կարիք ունեցող անձանց գումար հատկացվի, և նրանք ընտրեն փաստաբանին: Արդյո՞ք խելամիտ տարբերակ է:

-Նախ փոքրիկ վիճակագրություն ասեմ.եթե մենք պետության տարեկան տրված վճարը բաժանում ենք գործերի քանակի վրա, ընդ որում հաշվի չառնելով գործերի աճման տենդենցը, ապա մեկ գործով մեկ ատյանի գինըարժենում  էմինչև 20 հազար դրամ: Ես վստահ եմ, որ 20 հազար դրամով դուք չեք կարող որևէ փաստաբանի դիմել, ընդ որում քրեական գործով: Պատկերացրեք քրեական գործով 20.000 դրամով ինչպես պետք է փաստաբանը գործ վարի։ Ընդ որում ունենք փաստաբաններ, որոնց աշխատանքի մեկ ժամի արժեքը 80 հազար դրամ է:

Նախկինում անվճար իրավաբանական օգնությունը իրականացվում էր նախաքննության մարմնի նախաձեռնությամբ` ցանկացած փաստաբանի միջոցով: Ընդորում,ժամային դրույքաչափեր էին և շատ ցածր վարձրատրվող: Փաստաբանը պետք է ապացուցեր, որ ինքն իրոք այդքան ժամ աշխատել է և քննիչից, դատավորից էր տեղեկանք վերցնում, որ այդ ժամերին աշխատել է: Եվ ուղղակի կախվածության մեջ էր լինում քննիչից, ավելին` քննիչներն ունեին իրենց փաստաբանները: Դեպքեմ հիշում, որ փաստաբանի աշխատանքի տրված տեղեկանքի ժամերը գումարելուց ստացվել էր 29 ժամ, այսինքն` ուռճացված ժամեր էին գրվում: Եվ այդ փաստաբանը որևէ կերպ չէր կարող հակադրվել քննիչին, նոտարի նման  վավերացնում էր քննիչի գործողությունները: Այսինքն, փաստաբանն իր անկախությունը իսկապես կորցնում էր:

ՀՊԳ-ի դեպքում փաստաբանները որևէ կախվածություն չունեն քննիչից, և ընդհանրապես ՀՊԳ-ն արդեն կայացած ինստիտուտ է: Եվ այդ առաջարկվողմոտեցումներն, ի վերջո, բերելու են կախվածության քննիչից: Եվ կախվածության մեջ դնել մեկից, ով պետք է քեզ հակակշռի, հակառակորդ կողմ լինի, սկզբունքերն ընդունելի չէ, և, իվերջո, կոտրվելու է խեղճ մեղադրյալի ուսերին:

-2011 թվականի վերջին «Փաստաբանության մասին» օրենքի  5-րդ հոդվածով սահմանվեց, որ քաղաքացիական գործերով դատական ներկայացուցչություն պետք է անեն միայն փաստաբանի արտոնագիր ունեցող անձիք, և կային շատ քիչ բացառություններ: Արդյո՞ք դրական քայլ էր փաստաբաներին այդ դաշտում «մոնոպոլիա» տալը, թե՞, այնուամենայնիվ, բացասական կողմեր էլ կան:

-Դա դրական էր: Մինչ այդ կար նաև մեկ այլ «մոնոպոլիա»` քրեական գործերով, դա այդպես կար և շարունակում է լինել, ինչու՞: Որակյալ իրավաբանական օգնությունը դատական գործերով, երբ որոշվում են մարդկանց ճակատագրեր, օրենսդիրը որոշել է, որ պետք է լինի միայն փաստաբան, ով կտիրապետի  որոշակի հմտությունների: Սա նորմալ է և իրավաչափ:

Փաստաբանը մասնագիտական էթիկայի կանոներով է կաշկանդված, օրինակ, չպետք է համագործակցի հակառակ կողմի հետ, չհրապարակի գաղտնիք, հարգի կողմերին և այլն: Եվ պատկերացրեք դատարանում մի կողմում փաստաբան է, մյուս կողմում մի իրավաբան, ով կաշկանդված չէ վարքագծի կանոններով, այսինքն` անհավասար պայմաններ են ստեղծվում,  որի արդյունքում առաջանում է լուրջ խնդիր:

Իսկ հիմա դատավարության օրենսգրքերն այնքան են բարդացել, որ շարքային քաղաքացին դրանցից գլուխ չի հանում, նույնիսկ իրավաբանները, որ չունեն բավարար հմտություններ կարող են թերանալ:  Եվ հենց փաստաբանական դպրոցը կայացավ այդ հիմքի վրա: Հիմա արդեն այն մարդիկ, ովքեր դատարանում աշխատանքը բիզնես էին համարում, ստիպված եղան դառնալ փաստաբան և եկան, Փաստաբանական դպրոցի ֆիլտրով անցան: Իսկ դպրոցը չի կրկնում համալսարանական կրթությունը, ընդհակառակը` ցույց է տալիս ինչպես պրակտիկայում կիրառել տեսական գիտելիքը, սովորեցնում է  փաստաբանական  հնարքներ:

-Վերջերս Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ պայմանագիր կնքեցիք, ի՞նչ է տալու դա գործնականում:

-Այս համագործակցությունը ավելի կհեշտացնի փաստաբանի գործը: Օրինակով բացատրեմ. փաստաբանը քրեական գործում տեսնումէ փաստաթուղթ, որն, իր կարծիքով, կեղծված է: Միջնորդություն է ներկայացնում քննիչին, որպեսզի դրա վերաբերյալ փորձաքննություն ներկայացնի, սակայն վերջինս մերժում է: Այս դեպքում փաստաբանը մինչև քննիչին միջնորդություն ներկայացնելը պատվիրում է փորձաքննություն, ստանում եզրակացությունը, որը որպես այդպիսին չունի ապացուցողական բնույթ, սակայն այն կցում է միջնորդությանը, և հայտնում` որ նոր փորձաքննություն նշանակվի: Այս դեպքում քննիչն այլ բան չի կարող անել, քան բավարարել միջնորդությունը` կասկածը փարատելու համար: Այսինքն դա օգնեց փաստաբանին` իր միջնորդությունը հիմնավոր դարձնելու առումով: Իսկ եթե քննիչը մերժեց միջնորդությունը, ապա հետագայում այն կարող է դատարանում օգտագործել:

-Ոստիկանության հետ նույնպես համագործակցության պայմանավորվածություն էիք ձեռք բերել, ինչ հաջողություններ կան այդ ոլորտում:

-Ոստիկանության հետ հուշագիր ստորագրվեց, ստեղծվեց հանձնախումբ` բաղկացած երեք փաստաբանից և երեք ոստիկանության աշխատակցից: Նպատակն այն էր, որ եթե որևէ խնդիր լինի, օրինակ, եթե ներս չեն թողնում փաստաբանին իր վստահորդի կամ պաշտպանյալի մոտ, փաստաբանը կապվում է հանձնախմբի անդամներից մեկի հետ և խնդիրը լուծվում է: Ես էլ իմ պրակտիկայում ունեցել եմ դեպքեր, երբ գնացել եմ վստահորդի մոտ, ներս չեն թողել, 2-2.5 ժամ այդ ցրտին դրսում կանգնել եմ: Էստեղ նաև փաստաբանի հեղինակությունն է անկում ունենում: Պատկերացրեք փաստաբան ես ու չես կարողանում գնալ վստահորդի մոտ: Այս համագործակցությունը նպաստեց նման խնդիրների լուծմանը: Նման շատ դեպքեր արձանագրեցին, երեք ոստիկան պատժվեց, մեկը նույնիսկ ազատվեց աշխատանքից:

-Սակայն վերջերս Գյումրիում դաժան սպանությունից հետո բողոքի ակցիաների մասնակից մի ակտիվիստի երբ ձերբակալել էին, փաստաբանին նորից ներս չէին թողել երկար ժամանակ, և խնդիրը լուծվել էր ՁՊՎ-ում դիտորդական խմբի անդամներից մեկի միջնորդությամբ:

-Այդպիսի եզակի դեպքեր լինում են: Սակայն մեր փաստաբանները գիտեն և հանձնախմբի տեղը, և հանձնախմբի հեռախոսահամարները: Գիտեք, փաստաբան ունենալու իրավունքը Սահմանադրությամբ է կարգավորում, բայց քանի դեռ կան ոստիկաններ, որոնք Սահմանադրության հզորության մասին լավ պատկերացում չունեն, այդ հանձնախմբի աշխատանքը օգնում է նրանց հիշել Սահմանադրության մասին:

-Մոտ մեկ ամիս առաջ ՓՊ-ը հանդիպում էր կազմակերպել փաստաբանական գրասենյակների ղեկավարների հետ, ի՞նչ հարցեր քննարկվեցին, ինչ որոշումներ եղան:

-Այսհանդիպումը մի քանի լավ գաղափարներ տվեց, որը փորձում ենք կյանքի կոչել. կարգազանց դատավորների ցուցակ ենք վարելու, այն դատավորները, ովքեր դատական նիստերին ուշացումով կսկսեն, կհայտնվեն այդ ցուցակում: Եթե տեսնենք դեպքերը կրկնվում են, դրանք համակարգված կուղարկենք արդարադատության խորհուրդ` դատավորինկարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով: Նախատեսում ենք փաստաբանական գրասենյակների ռեեստր ստեղծել և կայքում ինչպես բոլոր փաստաբանները, այնպես էլ գրասենյակները ներկայացված կլինեն` անձնակազմը, գործունեությունը, նաև գրասենյակներում թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունները կհրապարակվեն, և կլինի տեղեկություն, թե որ փաստաբաններն են աշխատանքփնտրում:

Հարցազրույցը` Աստղիկ Կարապետյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել