Երկու դաշնային գործակալներ մեղադրվում են խաբեության մեջ

Ինչպես հայտնում է The New York Times-ը` երկու նախկին դաշնային գործակալներ կձերբակալվեն հաջորդ երկուշաբթի օրը: Նրանք մեղադրվում են Մետաքսե ճանապարհի հետաքննության ժամանակ կատարած խաբեբայության մեջ:

Գործակալներից մեկը` Կարլ Մարկ Ֆորսը, աշխատելիս է եղել Թմրանյութերի դեմ պայքարի վարչությունում, իսկ Շաուն Բրիդջիսը` Գաղտնի ծառայությունում:

Նրանք մեղադրվում են կառավարության ունեցվածքի յուրացման և փողերի լվացման մեջ: Դատը կկայանա Սան Ֆրանցիսկոյում:

Պատրաստեց Աշխեն Ներսիսյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել