Ինչո՞ւ են հղի կնոջը տուգանել, այնուհետև վերացրել տուգանքի որոշումը

Մեծ Բրիտանիայում, հղիության 9-րդ ամսում գտնվող կնոջը, մեքենան սխալ տեղում կայանելու պատճառով, պարտադրել են 70 ֆունտ սթերլինգ տուգանք վճարել: Այս մասին տեղեկացնում է անգլիական The Independent պարբերականը:

Բանն այն է, որ 33-ամյա Ասմա Նեդիմը, ավտոմեքենան կայանել է Asda սուպերմարկետի մոտակայքում, մայրերի և երեխաների համար նախատեսված հատուկ կայանատեղիում: Սուպերմարկետի տարածքում ավտոմեքենաների կայանատեղին ապահովող Smart Parking կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ ամուսինների հետ երեխա չի եղել, սակայն նրանք կայանել են մայրերի և երեխաների համար նախատեսված հատուկ տեղում: Ընդամենը 60 ֆունտ սթերլինգի գնումներ կատարած ամուսինները, դուրս գալով սուպերմարկետից, պարզել են, որ 70 ֆունտ սթերլինգ տուգանք պետք է վճարեն:

Ամուսինը նշել է, որ չի պատկերացնում՝ ինչպես կարելի է հղիության 9-րդ ամսում գտնվող կնոջն ասել, որ նա երեխայի հետ չի եղել:

Ամուսիններն իրենց բողոքն են հայտնել Asda սուպերմարկետի տնօրինությանը և բողոքարկել են սահմանաված տուգանքի ակտը, սակայն նրանց բողոքն անտեսվել է, սակայն սուպերմարկետի տնօրինությունը պատճառած անհարմարության համար ներողություն է խնդրել ամուսիններից և վերացրել տուգանք նշանակելու մասին որոշումը։

Պատրաստեց Լիլիթ Գասպարյանը
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել