Ի՞նչ իրավունքներ ունի ուղևորը օդանավակայանում

Տեղեկատվական գրասեղաններ

«Զվարթնոց» միջազգային օդնավակայանում գործում են Տեղեկատվական գրասեղաններ: Տեղեկատվական սեղաններ կան տեղակայված Համալիր 1-ի Մեկնման և Ժամանման սրահներում: 51 մոնիտորներ ապահովում են տեղեկատվություն օդանավակայանի ողջ տարածքում: Չվերթերի մասին տեղեկություններ կարելի է ստանալ նաեւ 1-87 հեռախոսահամարով:

Անվտանգություն
Ծառայությունն իրականացնում է հետևյալ խնդիրները՝

ա/ օդանավակայանի տարածքի, օբյեկտների և օդանավերի պահպանություն,

բ/ ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտում գսրծունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների զննում

գ/ օդանավակայնի տարածքի և ուղևորների սպասարկման գործընթացի ամբողջ պրոցեսի տեսահսկում մոտ 100 տեսախցիկներով

Ուղեբեռի պահպանումը
«Զվարթնոց» միջազգային օդնավակայանի Համալիր 1-ի Մեկնման սրահում ուղևորների ուղեբեռները պահ տալու համար կա պահեստ: Յուրաքանչյուր տեղ ուղեբեռ յուրաքանչյուր 24 ժամ պահ տալու համար գանձվում է 600 ՀՀ դրամ :

ՕՓՀ ծառայություն
Համաձայն միջազգային նորմերի պահանջների Օդանավակայանի Փրկարարական և Հակահրդեհային ծառայության գերագույն խնդիրն է փրկել մարդկային կյանքեր` արագ արձագանքելով օդանավակայանի տարածքում տեղի ունեցող որևէ արտակարգ իրավիճակի: ՕՓՀ ծառայությունը նաև նպատակ է հետապնդում ապահովելու թռիչքների, ավիացիոն տեխնիկայի և օբյեկտների հակահրդեհային անվտանգությունը:

Բեռնափոխադրումներ
«Զվարթնոց» օդնավակայանի բեռնային համալիրը սկսել է գործել դեռևս 1998թ.: Այն մատուցում է ՝

  • Ժամանակակից սարքավորումներով բեռների սպասարկման ծառայություն,
  • բեռների շուրջօրյա սպասարկման ծառայություն,
  • բոլոր տեսակի բեռների սպասարկում, ներառյալ` AVI, DGR, HUM, PER, VAL
  • մաքսային, պահեստային ծառայություններ,
  • տարանցիկ տեղափոխում օդային և երկաթուղային փոխադրամիջոցներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել