Ինչպե՞ս է իրականացվում անմրցունակ գործազուրկների զբաղվածության ապահովումը

Անմրցունակ են համարվում աշխատանքի տեղավորման գործում դժվարություններ ունեցող և աշխատաշուկայում հավասար մրցակցության անընդունակ աշխատանք փնտրող չզբաղված անձինք, որոնց կարգավիճակը կարգավորվում է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով:

Աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման չափանիշներն են` անձի հաշմանդամություն ունենալու հանգամանքը, անձի սոցիալական կարգավիճակը` հաշվի առնելով սոցիալապես անապահով ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված լինելու, ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից վերադառնալու, արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում հաշվառված և դադարի (ռեմիսիայի) շրջանում գտնվելու, թրաֆիքինգի զոհ հանդիսանալու հանգամանքները, անձի տարիքը, անձի՝ գործազուրկի կարգավիճակում գտնվելու ժամանակահատվածը, անձի բնակության վայրը (սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, քաղաքային, գյուղական), անձի փախստական լինելու հանգամանքը, անձի արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկը, անձի` առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու հանգամանքը, անձի՝ աշխատանք գտնելու կամ մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունները` ելնելով այդ անձի մասնագիտական (որակավորմամբ) աշխատանքային ստաժից, աշխատանքային փորձից, աշխատանք փնտրելու ակտիվությունից և աշխատաշուկայում համապատասխան պահանջարկի առկայությունից, անձի մինչև երեք տարեկան երեխա խնամելու հանգամանքը, անձի ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, լիազորված մարմնում հաշվառվելու հանգամանքը:

Աշխատաշուկայում անմրցունակ անձը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ունի`

1) լիազորված մարմնի կողմից զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվելու առաջնահերթության իրավունք.

2) աշխատանքի տեղավորման դեպքում` աշխատավարձի մասնակի փոխհատուցման իրավունք.

3) աշխատանքի տեղավորման դեպքում` անհրաժեշտ աշխատանքային ունակություններ և կարողություններ ձեռք բերելու համար միանվագ փոխհատուցման իրավունք.

4) փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության իրավունք.

5) լիազորված մարմնի հետ համագործակցող ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության իրավունք.

6) լիազորված մարմնի միջնորդությամբ հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցման իրավունք

7) սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության իրավունք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել