Եվրոպական միությունը` որպես ինստիտուցիոնալ համակարգ, կազմված է երկու կատեգորիայի մարմիններից: Դրանք են`
- ինստիտուտներ,
- ոչ ինստիտուտներ կամ այլ մարմիններ։
Հենց ինստիտուտների վրա է ընկած Եվրոպական միության խնդիրների իրականացման և նպատակների ձեռքբերման ամբողջ ծանրությունը, ի դեմս իր ինստիտուտների է Եվրոպական միությունը իրականացնում այն սուվերեն իրավունքները, որոնք փոխանցել են նրան` անդամ պետությունների կողմից։
Եվրոպական միության ինստիտուտներն են`
- Եվրոպական խորհրդարանը,
- Եվրոպական խորհուրդը,
- Եվրոպական միության Խորհուրդը,
- Եվրոպական հանձնաժողովը,
- Եվրոպական միության արդարադատության դատարանը,
- Եվրոպական կենտրոնական բանկը,
- Աուդիտորների պալատը։
Եվրոպական միությանը չի կարող հասկացվել առանց ինստիտուտների, իսկ ինստիտուտներն էլ առանց Եվրոպական միության։
Ինստիտուտ չհամարվող մարմինները համարվուm են օժանդակ կամ խորհրդատվական մարմիններ։ Դրանցից առավել հիշարժան են` Եվրոպական ներդրումային բանկը, Տարածաշրջանների կոմիտեն, Սոցիալական և տնտեսական կոմիտեն, Խարդախության դեմ պայքարի Եվրոպական հաստատությունը (OLAF), Մշտական ներկայացուցիչների կոմիտեն (COREPER), Եվրոպական միության մարդու իրավունքների պաշտպանը և այլն։