Կինը անչափահաս երեխաներին շան վանդակում է փակել. պատճառները հայտնի են

Հյուսիսային Դակոտայում բնակվող կինը մեղադրվում է չորս անչափահաս երեխաներին շան վանդակում փակելու համար, որի պատճառը, ըստ կնոջ խոսքերի, եղել է երեխաների վատ վարքը:

Grand Forks Herald-ի և KFGO-ի տեղեկություններով՝ 23-ամյա Ջորդան Մաք Քեյ Նելսոնի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել երեխաների նկատմամաբ բռնության, անփույթ վերաբերմունքի և ազատությունը սահմանափակելու կանխամտածված հանցանքների հոդվածներով:

Ինչպես տեղեկացնում է Herald-ը, կինը գրավի դիմաց ազատ է արձակվել:

Հինգ, վեց, ութ և ինը տարեկան երեխաները ոստիկանությանը հայտնել են, որ Նելսոնը իրենց փակում էր նկուղում գտնվող շան վանդակում, և որպես պատիժ՝ անջատում լույսերը: Ոստիկանության տեղեկություններով՝ նրանք Նելսոնի զուգընկերոջ երեխաներն էին:

Երեխաներից մեկի՝ ութ ամյա աղջկա խոսքերով՝ Նելսոնը իր 6-ամյա եղբորը ստիպել է շան կեր ուտել, ինչի պատճառով երեխայի մոտ փսխում է առաջացել: Հարցաքննության ժամանակ, 9-ամյա տղան իրեն է նկարել, վանդակի մեջ փակված և գրել, «օգնեք ինձ»:

Ապրիլի տասին, Նելսոնը պետք է դատարան ներկայանա: Դատավորը վերջինիս կարգադրել է հեռու մնալ երեխաներից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել