Որո՞նք են ՀՀ քաղաքացիության դադարման դեպքերը և ե՞րբ է հնարավոր այն փոխել

Քաղաքացիության դադարեցումը Հայաստանի Հանրապետության հետ անձի իրավական կապի կորուստն է, որը, ըստ «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի, հնարավոր է հետևյալ դեպքերում.

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու դեպքում,

2) կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում,

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով:

Համաձայն «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելը նշանակում է, որ ՀՀ 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փոխելու քաղաքացիությունը` դուրս գալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և ձեռք բերելու այլ պետության քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե`

1) նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում,

2) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատավճիռ կամ վճիռ,

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից նրա դուրս գալը հակասում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին,

4) նա ունի պետության հանդեպ չկատարված պարտավորություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել