ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է, որ մի քանի րոպե առաջ Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ հակառակորդը կրակ է արձակել: Ըստ Արծրուն Հովհանիսյանի` ադրբեջանական ԶՈւ-ի դիպուկահարի կրակոցից վիրավորվել է 85-ամյա քաղաքացի Լևոն Հովակիմի Անդրեասյանը: Ներկայումս նա գտնվում է Բերդի հոսպիտալում: