Ինչպե՞ս կպատժվեն «սպամ» տարածող հաքերները

ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածը սահմանում է այն պատիժը, որը կիրառվում է վնասաբեր ծրագրեր մշակելու, օգտագործելու և տարածելու դեպքում: Ըստ այդմ`

1. Համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության ոչնչացնելու, ուղեփակելու (մեկուսացնելու), վերափոխելու կամ պատճենահանելու նպատակով համակարգչային ծրագրեր մշակելը կամ գոյություն ունեցող ծրագրերում փոփոխություններ մտցնելը կամ հատուկ հարուցիչներով ծրագրեր մշակելը, դրանք օգտագործելը կամ այդպիսի ծրագրերով կրիչներ տարածելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք՝
1) կատարվել են շահադիտական դրդումներով,
2) կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել