Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Դավիթ Խաչատրյանը Լյուքս Ստեփանյանին սպանելու դիտավորություն չի ունեցել». պաշտպանը վճառբեկ բողոք է ներկայացրել

Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղավոր ճանաչված Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել:

Պարոն Սարգսյանը Իրավաբան.net-ին փոխանցեց, որ բողոքի հիմքում մի քանի հիմնավորումներ են. «Առաջին հերթին հիմքում դրված է անմեղության կանխավարկածի խախտումը, արդար դատաքննության իրավունքի խախտումը, նաև դատարանները բավականաչափ անկախ չեն: Վերջին դեպքը նշեմ` Վերաքննիչ քրեական դատարանի կողմից օրենքի խախտում թույլ տրվեց. նախկինում հիշողությունը կորցրած տուժող Հրաչյա Սարգսյանը դատարանում հայտնեց, որ նոր հանգամանքներ է հիշել` նշելով նաև որոշակի նրբություններ, որոնք խիստ էական էին գործի համար: Մեր միջնորդությամբ չհարցաքննվեց տուժողը և բացարձակապես անուշադրության մատնվեց այդ ապացույցը»,- ասաց փաստաբանը:

Նա նաև հավելեց, որ բացի այդ զատ սխալ է իրականացվել ապացույցների գնահատման գործընթացը. «Սպանության հանցակազմը չի հաստատվել, Դավիթ Խաչատրյանը Լյուքս Ստեփանյանին սպանելու դիտավորություն չի ունեցել, այլ իրականում նրա արաքում առկա է զենքի կանոնների խախտում»,- այս ամենը հիմք ընդունելով` պաշտպանական կողմը խնդրում է Վճռաբեկ դատարանին բեկանել Դավիթ Խաչատրյանի նկատմամբ կայացված դատական ակտը:

Իրավաբան.net

 

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել