Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժեց ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի՝ վերաքննիչ բերված բողոքը:
Այսպիսով դատարանը անփոփոխ թողեց Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով Դավիթ Խաչատրյանը դատապարտվում է 17 տարվա ազատազրկման:
Պաշտպան Երեմ Սարգսյանը ներկա չէր նիստերի դահլիճում: Ավելի ուշ Իրավաբան.net-ի հետ հեռախոսազրույցում նա ասաց, որ դատարանի ակտն ստանալու պես, այն կբողոքարկի Վճռաբեկ դատարանում. «Միանշանակ կբողոքարկենք, սակայն մեծ հույսեր չունենք` տեսնելով Վերաքննիչի դիրքորոշումը, իսկ Վճռաբեկ դատարան դիմում ենք, որպեսզի այնուհետև հնարավորություն ունենաք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` այստեղ ներկայացնելով այն բոլոր խախտումները որ թույլ են տրվել»,- փոխանցեց պարոն Սարգսյանը: