Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը դեռևս չի քանդել բերանի կարերը:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը Իրավաբան.net-ին հայտնեց, որ կալանավորի վիճակը կայուն է. «Նա գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ: Վերքերը մշակվում են: Հոգեբանները շարունակում են նրա հետ աշխատել, որպեսզի դադարեցնի հացադուլը»:
Թեև հոգեբաններն ամբաստանյալի հետ աշխատում են մայիսի 8-ից, բայց դեռ որևէ դրական արդյունքի չեն հասել: Դավիթ Խաչատրյանը պահանջում է, որպեսզի իրեն դատեն իր արածի, այլ ոչ թե չարածի համար:
Այդ նպատակով էլ, հենց նույն օրը նա դիմում էր գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանին, Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ գլխավոր դատախազին:
Հիշեցնենք, որ Դավիթ Խաչատրյանը հացադուլ էր հայտարարել այն բանից հետո, երբ դատախազը պահանջել էր վերջինիս դատապարտել 18 տարվա ազատազրկման: