Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել զինվորի մարմինը Երևան տեղափոխելու փորձի մասին

«Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատներն այսօր փորձել են նրա դին բերել Երևան՝ բողոքի ակցիա անցկացնելու համար: Երևան – Սևան մայրուղում նրանց հանդիպել են Պաշտպանության նախարարության և ոստիկանության ղեկավարները, որոնք զրուցել են զոհված զինվորի հարազատների հետ և հավաստիացրել, որ կկատարվի դեպքի բազմակողմանի և օբյեկտիվ քննություն ու մեղավորներն ամենայն խստությամբ կպատժվեն: Բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից հետո Լյուքս Ստեփանյանի հարազատները վերադարձել են Վերին Գետաշեն, որտեղ տեղի է ունեցել հուղարկավորությունը:

Հանդիպման ընթացքը լուսաբանող որոշ հեռուստաընկերություններ հետագայում հաղորդում են տվել, որ բանակցությունների նկարահանման ընթացքում անհայտ անձինք խանգարել են իրենց լրագրողների աշխատանքը:

Լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզվում և ուսումնասիրվում են»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

 

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել