Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Այսօր Վերաքննիչ դատարանը կհրապարակի Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական ակտը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում էր ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանի բերված բողոքը:

Նիստին դատարանին ինքնաբացարկի միջնորդությամբ հանդես եկավ Երեմ Սարգսյանը, իր միջնորդության մեջ նա շեշտեց, որ դատարանը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում. «Դատարանը հնարավորինս արագ է փորձում դատը ավարտել: Երբ տուժողը խոսում էր անկապ կրակոցից, դատարանը չհետաքրքրվեց՝ ինչպես է դա եղել: Դատարանը պետք է անկողմակալ լինի»,- այնուհետև փաստաբանը մեջբերեց դատական գործի այլ մանրամասներ՝ եզրահանգելով, որ դատարանը շարունակում է պահպանել պետական մարմինների դիրքորոշումը. «Այս հանգամանքները հաշվի առնելով՝ դատարանն ակնհայտ կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում, ի զորու չէ իրականացնել արդարադատություն: Հայտնում եմ ինքնաբացարկ»,- եզրափակեց պարոն Սարգսյանը:

Մեղադրող կողմը առարկեց միջնորդության վերաբերյալ՝ շեշտելով, որ այսկերպ պաշտպանական կողմը փորձում է ճնշում գործադրել դատարանի վրա. «Ես չեմ կարծում, որ դատարանը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում, անհիմն է պաշտպանի միջնորդությունը: Ես սա համարում եմ ազդեցություն դատարանի վրա»:

Տուժողի ներկայացուցիչը նույնպես գտավ, որ միջնորդությունը անհիմն է:

Դատարանը հեռացավ խորհրդակցության, վերադառնալով որոշեց մերժել Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը: Դատարանը հեռտացավ խորհրդակցության սենյակ դատական ակտ կայացնելու համար:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել