Ո՞ր դեպքում է կիրառվում ամենախիստ տուգանքը` 500 հազար դրամը

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը խիստ պատիժ է սահմանել այն վարորդների համար, ովքեր առավելագույնս կխախտեն սահմանված արագությունը:

Այսպես` համաձայն նշյալ օրենսգրքի 124.4 հոդվածի 5-րդ մասի` ամենախիստ պատժի կենթարկվեն այն վարորդները, ովքեր երթևեկության սահմանված արագությունը կգերազանցեն 81կմ/ժ և ավելի: Տվյալ պարագայում խախտում կատարած անձը կտուգանվի նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով, այսինքն` 500 հազար դրամով:

Նշենք, որ այս տուգանքը սահմանվել է ս.թ. հուլիսի 26-ից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունների ու լրացումների արդյունքում:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել