Արդյո՞ք երկքաղաքացիները ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից

Յուրաքանչյուր պետության քաղաքացու նպատակային գործունեության առանձնահատուկ և կարևոր տեսակ է համարվում ծառայությունը: Որպես սոցիալական գործունեության տեսակ` ծառայությունը հասարակական հարաբերությունների համակարգում առանձնանում է իբրև հասարակության բնականոն կենսագործունեության խիստ անհրաժեշտ պայման: Ծառայողական գործունեությամբ ապահովվում են արտադրության, արտաքին կապերի, նյութական և այլ արժեքների բաշխման, անվտանգության և հասարակարգի պահպանման ոլորտները, ներառյալ ռազմական գործը (զինվորական ծառայությունը):

«Զինծառայող» հասկացության հատկանիշները վերլուծելիս‚ նախևառաջ‚ հարկավոր է ընդգծել‚ որ զինծառայողը ֆիզիկական անձ է (18 տարին լրացած)‚ Հայաստանի Հանրապետության քաղաքացի‚ որը զինվորական ծառայություն է անցնում պայմանագրային հիմունքներով կամ զորակոչի միջոցով:

Սակայն, քիչ չեն այն դեպքերը, երբ հարցեր են ծագում երկքաղաքացիների զինվորական ծառայության կարգավորման խնդրում:

Այս կապակցությամբ, պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետությունների:

Պետք է իմանալ նաև, որ այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե` ոչ:

Երկքաղաքացին չի ազատվում զորահավաքից և վարժական հավաքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել