Իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը և Արա Ղազարյանը ճանաչվել են «Ազատության պաշտպան» մրցանակի հաղթողներ: Այս մասին այսօր Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում հայտարարել է Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Պովլյուկը:
Նշենք, որ ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպել էին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպությունը: