«Կանդալ ես գցում, տանում ես բաժին». Կարմիր բերետավորը` ոստիկանին

«Դո´ւրս մեր գրպանից» նախաձեռնության հուլիսի 19-ին կազմակերպած անհնազանդության ավտոերթի ժամանակ ոստիկանությունը 7 քաղաքացու նկատմամբ վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրություն է կազմել: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից` զարմանալիորեն նշելով, որ նրանք բերման չեն ենթարկվել, այլ բերվել են բաժին, չճշտվել են նրանց անձնական տվյալները:

6 անձ տուգանվել է 10.000 դրամի չափով` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար (տրանսպորտային միջոցների կայանումը, եթե դրա հետևանքով այլ տրանսպորտային միջոցների վարորդները ստիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթևեկության ուղղությունը, և եթե կայանելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ):

1 անձ էլ վարչական պատասխանատվության է ենթարկվել 50.000 դրամի չափով` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար:

Հիշեցնենք, որ նախաձեռնությունը պահանջում է իրավասու մարմիններին վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգերի հաստատվելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել