«Ինչո՞ւ պետք է իշխանությունն ամաչի». զարմացավ Հրայր Թովմասյանին

Ինչո՞ւ բանակը չքվեարկի զորամասում, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի պարզել մասնակցության թիվն ու այն, թե քանի տոկոսն է ձայն տվել իշխանություններին:

Այս մասին քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծին նվիրված քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը՝ դիմելով ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանին:

«Բոլորն էլ գիտեն, որ բանակը 100 տոկոսով հօգուտ իշխանությունների է քվեարկում: Դա պետք է ցույց տալ, որ իշխանություններն ամաչեն»,-ասաց Ֆելիքս Խաչատրյանը:

«Ինչո՞ւ պետք է իշխանությունն ամաչի: Այն, որ բանակն իշխանությունների օգտին է քվեարկում, դրանից իշխանությունը չպետք է ամաչի, ընդհակառակը: Բայց չեմ կարծում, որ դա Սահմանադրության լուծման խնդիր է: Ես վստահորեն կարող եմ ասել, որ ինձ ծանոթ որևէ երկրում ես նման բան չեմ տեսել»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Ավելի ուշ Ֆելիքս Խաչատրյանը կրկին արձագանքեց՝ նշելով, որ բոլորին է հայտնի, թե ինչպես է հրամանատարը բոլորին տանում քվեարկության, «անգամ հրամանատարը նայում է, թե ում են քվեարկել: Այ դրանից իշխանությունը պետք է ամաչի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել