Համագործակցության հուշագիր ՀԵԻԱ-ի և Նոտարական պալատի միջև

Այսօր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Հայաստանի նոտարական պալատի միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Այսուհետև կողմերը միավորելու են ջանքերը` նպաստելու նոտարների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը, օժանդակելու նոտարական համակարգի թափանցիկության և հաշվետվողականության արդյունավետության բարձրացմանը, բարձրացնելու քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը՝ նոտարական ծառայությունների մատուցման ոլորտի և օրենսդրության վերաբերյալ, ինչպես նաև օժանդակելու նոտարական ոլորտի օրենսդրության բարեփոխումների իրականացմանը:

Նշենք նաև, որ համագործակցության շրջանակներում Ասոցիացիայի կողմից գործարկվող Իրավաբան.net մասնագիտական լրատվական կայքի` «Հայաստանի նոտարները» նախագծի իրականացման միջոցով շարունակվելու է հասարակության շրջանում բարձրացնել վստահությունը նոտարների և նոտարական գործունեության մասին, ինչպես նաև «Պարզաբանում է նոտարը» հատուկ խորագրի միջոցով բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը՝ նոտարական ծառայությունների մատուցման ոլորտի և օրենսդրության վերաբերյալ::

Հիշեցնենք, որ արդեն տարիներ շարունակ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան նոտարական գրասենյակների մոնիթորինգ է իրականացնում Հայաստանում:

Ւրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել