Քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու կարգը

Ի՞նչ է նշանակում անհայտ բացակայող ճանաչել

ՀՀ օրենսդրության համաձայն՝ քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում է դատարանը՝ շահագրգիռ անձի դիմումի հիման վրա.

  • Եթե մեկ տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին
  • Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին:

Ժամկետի մեկնարկի կարգը

  • Բացակայողի վերաբերյալ վերջին տեղեկությունների ստացման օրը որոշելու անհնարինության դեպքում անհայտ բացակայող ճանաչելու համար ժամկետի հաշվարկի սկիզբ է համարվում այն ամսին հաջորդող ամսվա մեկը, երբ ստացված են եղել բացակայողի վերաբերյալ վերջին տեղեկությունները
  • Եթե հնարավոր չէ որոշել նույնիսկ այդ ամսաթիվը, ժամկետը սկսվում է հաջորդ տարվա հունվարի 1-ից։

Անհայտ բացակայող ճանաչելու հետևանքները

Անհայտ բացակայող ճանաչված անձի գույքը, եթե դրա մշտական կառավարման անհրաժեշտություն կա, դատարանի վճռի հիման վրա տրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի նշանակած անձին, որը գործում է այդ մարմնի հետ կնքած հավատարմագրային կառավարման պայմանագրի հիման վրա։

Գույքի կառավարիչը պարտավոր է՝

    • մարել անհայտ բացակայողի պարտքերը,
    • կառավարել գույքը անհայտ բացակայողի շահերից ելնելով,
    • տրամադրել ապրուստի միջոցներ նրանց, որոնց պարտավոր էր պահել անհայտ բացակայողը։

Խնամակալության և հոգաբարձության մարմինն անհրաժեշտության դեպքում կարող է բացակայող քաղաքացու գտնվելու վայրի մասին վերջին տեղեկություններ ստանալու օրվանից մինչև մեկ տարին լրանալը, դատարանի վճռի հիման վրա, նրա գույքի կառավարիչ նշանակել:

Եթե կառավարիչ նշանակվելուց երեք տարի անց վճիռը չի վերացվել և մահացած ճանաչելու հարցով դիմում չի ներկայացվել, մարմինը պարտավոր է դիմել դատարան՝ քաղաքացուն մահացած ճանաչելու համար։

  • Եթե կառավարիչ նշանակելու օրվանից երեք տարի անցնելուց հետո անձին անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը չի վերացվել, և դատարան դիմում չի ներկայացվել քաղաքացուն մահացած ճանաչելու մասին, խնամակալության ու հոգաբարձության մարմինը պարտավոր է դիմել դատարան` քաղաքացուն մահացած ճանաչելու համար:

Վճիռը վերացնելու հետևանքները

  • Անհայտ բացակայող ճանաչված քաղաքացու հայտնվելու կամ նրա գտնվելու վայրը հայտնաբերվելու դեպքում դատարանը վերացնում է նրան անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը:
  • Դատարանի վճռի հիման վրա վերացվում է այդ քաղաքացու գույքի հավատարմագրային կառավարումը:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել