Բռնադատվածների բնակարանային խնդիրների լուծումը՝ պետության կողմից տրամադրվող հողատարածք և արտոնյալ վարկեր

ՀՀ օրենսդրությունը նախատեսում է հատուկ կարգավորումներ այն անձանց համար, ովքեր բռնադատված են և ունեն կարիք բարելավելու իրենց բնակարանային պայմանները։

Ո՞վ է համարվում բռնադատված

Բռնադատված է համարվում Հայաստանում մշտապես բնակվող նախկին ԽՍՀՄ այն քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը կամ օտարերկրյա քաղաքացին, որը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում քաղաքական շարժառիթներով՝

  • Դատապարտվել է 1961 թվականի ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 65, 67, 69, 2061 հոդվածներով կամ 1927 թվականի ՀՍՍՌ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածներով և հետագայում արդարացվել է։
  • Քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգո
  • Անօրինական կարգով ենթարկվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցների։
  • Արտաքսվել է նախկին ԽՍՀՄ տարածքից կամ զրկվել քաղաքացիությունից։
  • Աքսորվել կամ արտաքսվել է որպես բռնադատվածի ընտանիքի անդամ։

Ովքե՞ր կարող են ստանալ հողատարածք

Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում բնակարանային անհատական շինարարության համար սահմանված չափով հողատարածք տրամադրվում է`

  1. ՀՀ տարածքից բռնադատվածներին – իրենց նախկին բնակության վայրում կամ վերջին 3 տարվա մշտական բնակության վայրում (բացառությամբ Երևան քաղաքի)։
  2. Այլ հանրապետություններից բռնադատվածներին – Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում կամ վերջին 3 տարվա մշտական բնակության վայրում (նույնպես՝ բացառությամբ Երևանի)։
  3. Հողատարածքի բացակայության դեպքում – վերջին 3 տարիներին Երևան քաղաքում մշտապես բնակվող և մինչև 2003 թվականի հունիսի 15-ը բնակարանային անհատական շինարարության համար սեփականության իրավունքով անհատույց հողամաս չստացած բռնադատվածներին՝ 2-րդ կետում նշված բնակավայրերում՝ տվյալ համայնքի ղեկավարի կողմից։

Այն դեպքում, երբ բռնադատվածը դատապարտված է եղել մահապատժի կամ մահացել է ազատազրկման ձևով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո, ապա սահմանված արտոնություններից օգտվում են բռնադատվածի առաջին հերթի ժառանգները։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 1216–ի համաձայն՝ առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները: Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով

Ով է որոշում՝ արդյո՞ք անձը կարիքավոր է

Բնակարանային պայմանների բարելավման կարիքավորության չափանիշները սահմանում է ՀՀ կառավարությունը։

Ինչի՞ համար է տրամադրվում արտոնյալ վարկ

Բռնադատվածները, ովքեր ճանաչվել են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, կարող են ստանալ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ, որը կիրառվում է՝

  • Իրենց սեփական հողատարածքում անհատական բնակելի տուն կառուցելու համար,
  • Անավարտ տուն ավարտին հասցնելու համար,
  • Բնակարան ձեռք բերելու կամ վերանորոգելու համար (այդ թվում՝ Երևանում)։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել