Emirates ավիաընկերությունը երկարաձգել է դեպի Իրան չվերթների չեղարկումը

Արաբական Միացյալ Էմիրությունների Emirates ավիաընկերությունը մինչև հուլիսի 5-ը երկարաձգել է դեպի Իրան չվերթների չեղարկումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ավիաընկերության կայքում տեղադրված հաղորդագրությունում։

«Տարածաշրջանում իրավիճակով պայմանավորված Emirates ավիաընկերությունը մինչև 2025 թվականի հուլիսի 5-ը ներառյալ չեղարկել է Թեհրանից և դեպի այդ քաղաք բոլոր չվերթները»,- նշված է հայտարարությունում։

Միաժամանակ, ավիաընկերությունը հայտարարել է հուլիսի 1-ից դեպի Իրաք՝ Բաղդադ և հուլիսի 2-ից՝ Բասրա չվերթների վերսկսման մասին։

Ավելի վաղ Իսրայելի և Իրանի միջև ռազմական բախմամբ պայմանավորված Emirates-ը դադարեցրել էր նաև դեպի Հորդանան և Լիբանան չվերթները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել