Իսրայելի գործողության գլխավոր նպատակը Իրանի միջուկային սպառնալիքի վերացումն է. Նեթանյահու

Իրանի դեմ Իսրայելի ձեռնարկած գործողության նպատակն այդ երկրի կառավարության տապալումը չէ, սակայն կարող է հանգեցնել դրան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

«Գլխավոր նպատակը Իրանի միջուկային սպառնալիքի վերացումն է: Երկրորդ՝ անհրաժեշտ է վերացնել Թեհրանի բալիստիկ հրթիռների սպառնալիքը: Միաժամանակ, ակնհայտ է, որ իրանական ռեժիմն անկայուն կլինի: Դա (Իրանում իշխանության տապալումը – խմբագրություն) չէ նպատակը, բայց դա կարող է դառնալ հետևանքը»,- նշել է Իսրայելի վարչապետը՝ հավելելով, որ դա Իրանի ժողովրդի գործն է:

Երկու երկրների հակամարտությունը սրվել է հունիսի 13-ի գիշերը Իրանի դեմ Իսրայելի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունից հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել