«Գործողությունները չեն կարող արդարացվել ազգային պատկանելությամբ, դրանք կարող են արդարացվել, եթե խոսքը քրեական հետապնդման մասին է, փաստերով, տվյալներով, որոնք կվկայեն օրենքի խախտման մասին։ Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել այն մեծ թվով հայտարարությունները, որոնք արվել են դրա վերաբերյալ։
Մենք ասում ենք՝ Ռուսաստանի քաղաքացին, ռուս ձեռներեցը միշտ մեզանից օգնություն և աջակցություն կստանա, բնականաբար, Կարապետյանին և նրա փաստաբաններին աջակցություն կտրամադրվի։ Պետք է հասկանալ՝ ինչ է այնտեղ կատարվում մեղադրանքների, արված հայտարարությունների մակարդակով։ Նրան ցույց կտրվի անհրաժեշտ օգնություն»,-ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մանրամասները՝ տեսանյութում։